• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Օգոստոս 2025 15:32
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հարկ է, որ իշխանությունները չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը ապագան վտանգող քայլեր․ Մայր Աթոռ

Հասարակություն,
20 Մայիս 2022 18:55
ShareShareShare
Հարկ է, որ իշխանությունները չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը ապագան վտանգող քայլեր․ Մայր Աթոռ
telegram

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին հայտարարություն է տարածել։

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ ստորև․

– Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում նաև խաղաղ բնակչությանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը,

– Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա,

– Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա,

– Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, խիստ մտահոգված ստեղծված բարդագույն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով և ապավինելով Բարձրյալ Տիրոջ ողորմությանը և մեր ժողովրդի իմաստությանը, հորդորում է՝

– Առաջնային նկատել ազգային և պետական շահը, գործել խղճի մտոք և պատասխանատվությամբ, խնդիրների արժանապատիվ լուծումները փնտրել բացառապես մեր համընդհանուր կամարտահայտման ու համախոհության մեջ,

– Հայրենիքում, թե սփյուռքում ամենայն ջանք ի գործ դնել զորացնելու մեր ազգային միաբանությունը՝ վերացնելով պառակտող հատվածականությունը, լծվելու հայրենիքի հզորացմանը, միջազգային հարթակներում և ամենուր հետևողականորեն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հատուցմանը, պայքարելու հանուն մեր ինքնության ու հոգևոր-ազգային արժեքների պահպանության,

– Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտոնական գործառույթներից, դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն, հարգանք միմյանց իրավունքների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։ Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում հավատավոր մեր աշխարհասփյուռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քույրերին և եղբայրներին և պատրաստակամ հանձնառություններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետության զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։

Աղոթում ենք մեր երկրի խաղաղության ու առաջընթացի համար և հայցում Բարձրյալն Աստուծո օրհնությունն ու զորակցությունը մեր ժողովրդին։

Թող հայրենիքի համար աղոթքը մշտահունչ լինի մեր ազգի զավակների շուրթերին։

telegram
Tags: ԱրցախԳարեգին Բ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայր աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդ

Առնչվող Նորություններ

Ջենիֆեր Լոպեսը Երևանից ընտանեկան կուժ է տարել իր հետ

Ջենիֆեր Լոպեսը Երևանից ընտանեկան կուժ է տարել իր հետ

06 Օգոստոս 2025 13:24

Ամերիկացի հանրահայտ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Հայաստանից իր հետ 19-րդ դարի կուժ է տարել, գրել է «Նարեկածին. ազգային զարդերի վերածնունդ»...

Իշխանությունները գաղտնի բանակցում են մի շարք քահանաների հետ․ հայտարարություն

Իշխանությունները գաղտնի բանակցում են մի շարք քահանաների հետ․ հայտարարություն

06 Օգոստոս 2025 13:16

Հայոց Եկեղեցու գահակալի լիազորությունները քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում մի շարք քահանաների հետ, հայտարարել է...

ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 6-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

06 Օգոստոս 2025 10:00

Օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 6-ին

06 Օգոստոս 2025 07:34

Հայաստանի մարզերում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

05 Օգոստոս 2025 22:34

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում, հայտնել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ Նա զգուշացրել է, որ խաբեբաները կարող են արգելափակել...

Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

05 Օգոստոս 2025 21:14

Օգոստոսի 9-ին նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Արարատ» - «Վան» հանդիպումը խոտածածկի պատճառով տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան...

Ավելին
  • Լուրեր
Շախմատի միջազգային մրցաշարի 7 խաղափուլից հետո A խմբում առաջատարը Ռոբերտ Փիլիպոսյանն է

Շախմատի միջազգային մրցաշարի 7 խաղափուլից հետո A խմբում առաջատարը Ռոբերտ Փիլիպոսյանն է

06 Օգոստոս 2025 14:34
Գազայում մարդասիրական բեռնատարը շրջվել է մարդկանց վրա․ կան զոհեր

Գազայում մարդասիրական բեռնատարը շրջվել է մարդկանց վրա․ կան զոհեր

06 Օգոստոս 2025 14:08
Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

06 Օգոստոս 2025 13:44
Ջենիֆեր Լոպեսը Երևանից ընտանեկան կուժ է տարել իր հետ

Ջենիֆեր Լոպեսը Երևանից ընտանեկան կուժ է տարել իր հետ

06 Օգոստոս 2025 13:24
ԲԿ փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք ստանալու համար․ Հակակոռուպցիոն կոմիտե

ԲԿ փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք ստանալու համար․ Հակակոռուպցիոն կոմիտե

06 Օգոստոս 2025 13:23
Իշխանությունները գաղտնի բանակցում են մի շարք քահանաների հետ․ հայտարարություն

Իշխանությունները գաղտնի բանակցում են մի շարք քահանաների հետ․ հայտարարություն

06 Օգոստոս 2025 13:16
Անչափահաս ադրբեջանցին Իվանյանում հրդեհի պատճառ է դարձել

Անչափահաս ադրբեջանցին Իվանյանում հրդեհի պատճառ է դարձել

06 Օգոստոս 2025 12:56
Վրաստանում հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրություններ են

Վրաստանում հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրություններ են

06 Օգոստոս 2025 12:34
Օսկանյանը դեսպաններին կոչ է արել աջակցել ՀՀ-ում քաղբանտարկյալների ազատ արձակմանը

Օսկանյանը դեսպաններին կոչ է արել աջակցել ՀՀ-ում քաղբանտարկյալների ազատ արձակմանը

06 Օգոստոս 2025 11:59
Ստամբուլում Ջենիֆեր Լոպեսին չեն թույլատրել մտնել Chanel-ի բուտիկ

Ստամբուլում Ջենիֆեր Լոպեսին չեն թույլատրել մտնել Chanel-ի բուտիկ

06 Օգոստոս 2025 11:35
Միջազգային մրցաշարում հայ պատանի շախմատիստները հաղթանակներ են գրանցել

Միջազգային մրցաշարում հայ պատանի շախմատիստները հաղթանակներ են գրանցել

06 Օգոստոս 2025 11:05
Թրամփը հայտնել է իր հավանական հետնորդի անունը

Թրամփը հայտնել է իր հավանական հետնորդի անունը

06 Օգոստոս 2025 10:49
Փաշինյանը թիմին ասել է, որ Վաշինգտոնում փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի. ԶԼՄ

Փաշինյանը թիմին ասել է, որ Վաշինգտոնում փաստաթուղթ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի. ԶԼՄ

06 Օգոստոս 2025 10:20
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 6-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

06 Օգոստոս 2025 10:00
ՔՊ վարչության անդամի թեկնածուները փորձում են համոզել քվեարկել իրենց օգտին. ԶԼՄ

ՔՊ վարչության անդամի թեկնածուները փորձում են համոզել քվեարկել իրենց օգտին. ԶԼՄ

06 Օգոստոս 2025 09:49
Տարադրամի փոխարժեքը մարտի 23-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում օգոստոսի 6-ին

06 Օգոստոս 2025 09:40
Կառավարությունը հաստատում է՝ Փաշինյանն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի և Ալիևի հետ

Կառավարությունը հաստատում է՝ Փաշինյանն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի և Ալիևի հետ

06 Օգոստոս 2025 08:18
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 6-ին

06 Օգոստոս 2025 07:34
Թրամփի հաջորդ նվաճումը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը. Ուիլսոն

Թրամփի հաջորդ նվաճումը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը. Ուիլսոն

06 Օգոստոս 2025 00:43
Թրամփի հատուկ բանագնացը խոսել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության մասին

Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան․ Պետքարտուղարություն

06 Օգոստոս 2025 00:17
ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը և ընդգծել աճող առևտրաշրջանառությունը

ՀՀ նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը և ընդգծել աճող առևտրաշրջանառությունը

05 Օգոստոս 2025 23:20
Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

Խաբեությամբ iPhone-ի արգելափակման արշավ է սկսվել Telegram-ում․ մեդիափորձագետ

05 Օգոստոս 2025 22:34
Մալխաս Ամոյանը հռչակվել է Եվրոպայի քառակի չեմպիոն

Հայ ըմբիշները Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում 3 մեդալ են նվաճել

05 Օգոստոս 2025 21:55
Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

Խոտածածկի պատճառով Հանրապետական մարզադաշտում կայանալիք հանդիպումը տեղափոխվել է Աբովյան

05 Օգոստոս 2025 21:14
Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

Էրդողանը փոխել է Թուրքիայի ԳՇ պետին և բարձրացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը

05 Օգոստոս 2025 20:31
Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն․ ԶԼՄ

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

05 Օգոստոս 2025 19:57
Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

Վրաստանում գնաճը հասել է վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշին

05 Օգոստոս 2025 19:31
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավորին

05 Օգոստոս 2025 18:39
Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնում «Զանգեզուրի միջանցքը» իրագործել ցանկացողներին

Իրանը կրկին կոշտ արձագանքով է սպառնում «Զանգեզուրի միջանցքը» իրագործել ցանկացողներին

05 Օգոստոս 2025 18:19
15,000 դոլարի գրավ վիզաների համար. ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր

15,000 դոլարի գրավ վիզաների համար. ԱՄՆ-ն սկսում է փորձնական ծրագիր

05 Օգոստոս 2025 17:59
Շախմատի միջազգային մրցաշարի 7 խաղափուլից հետո A խմբում առաջատարը Ռոբերտ Փիլիպոսյանն է
Սպորտ

Շախմատի միջազգային մրցաշարի 7 խաղափուլից հետո A խմբում առաջատարը Ռոբերտ Փիլիպոսյանն է

06 Օգոստոս 2025 14:34

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ...

ԿարդալDetails
Գազայում մարդասիրական բեռնատարը շրջվել է մարդկանց վրա․ կան զոհեր
Աշխարհում

Գազայում մարդասիրական բեռնատարը շրջվել է մարդկանց վրա․ կան զոհեր

06 Օգոստոս 2025 14:08

Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարը շրջվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով քսան մարդ է զոհվել, հայտնել է Գազայի իշխանությունների...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ