«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող Հայաստանի 132 քաղաքացի հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով ժամանել է Հայաստան: Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:
Նշենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգստի մեկնած Հայաստանի մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ Ե03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...