Մեկուկես տարվա չապրած օրերից հետո նոր կյանք է Գրիգորյանների ընտանիքում։ Այս մասին հրապարակած տեսանյութում ասում է «Լուրեր»-ի թղթակիցը՝ ցուցադրելով որդեկորույս մոր առաջին հանդիպումը նորածին որդու հետ։
Տեսանյութում պատմվում է, որ Արսեն Գրիգորյանը ծառայում էր Մեղրիում, համավարակի պատճառով 9 ամիս չէր հանդիպել ծնողներին, ընտանիքի միակ զավակն էր։ Պատերազմի առաջին օրերից Ջրականում էր, զոհվել էր հոկտեմբերի 10-ին։
Ընտանիքը դիմել էր Շենգավիթ ԲԿ՝ օգտվելու զոհված զինծառայողներին տրվող վերարտադրողական աջակցության հնարավորությունից։ Երեխան ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով, 51 սմ հասակով։ Երեխային դեռ չեն անվանակոչել, բայց մտածում են ևս մեկ երեխա ունենալու մասին։ Նրանք համոզված են, որ կորուստը հաղթահարելու միակ միջոցը նոր կյանք տալն է։