Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, արդեն հայտնի է, թե 2019 թվականի հուլիսին որքան է կազմել Վրաստանի զբոսաշրջության կորուստը՝ ռուս զբոսաշրջիկների քանակի նվազման հետևանքով։ Ըստ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ այդ կորուստը կազմում է 60 միլիոն դոլլար։ Մինչդեռ վարչապետը նշում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ այդ կորուստները վերականգնելու և աճի նախկին տեմպերին վերադառնալու համար։
Ըստ РИА Новости-ի տվյալների՝ Ռուսաստանից Բաթումի ավիատոմսերի պահանջարկը 2019 թվականի օգոստոսին նվազել է 75%-ով՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ, մինչդեռ, նախորդ տարի Վրաստանում ամեն հինգերորդ զբոսաշրջիկը ռուս էր (21%):
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2019թ․-ի առաջին եռամսյակում ՌԴ մասնաբաժինը Վրաստանի զբոսաշրջության մեջ կազմում էր 19.1 %, որը 3.3 տոկոսային կետով ավել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշից (15.8): Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ մինչ 2019 թվականի երկրորդ եռամսյակի իրադարձությունները, ռուս զբոսաշրջիկները մեծ տեսակարար կշիռ ունեին Վրաստանի զբոսաշրջությունում։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...