Եղիշե Նիկալյանը ծնվել է 1961 թվականին Սիսիանի Լծեն գյուղում: 1992 թվականին 142-րդ գումարտակի կազմում մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի և Զանգելանի 11 գյուղերի ազատագրման մարտական գործողություններին:
Երկար ճանապարհ անցած գործիչն ապրիլյան պատերազմի օրերին չէր կարող ռազմաճակատում չլինել: Նա ապրիլյան պատերազմի ժամանակ շարունակում էր իր հայրենասիրական առաքելությունը:
Ռազմաճակատ մեկնած սիսիանցի կամավորների ջոկատը Թալիշում հայտնվեց թշնամու դավադիր ծուղակում, անօդաչու թռչող սարքի գնդակոծության հետևանքով զոհվեցին ինը քաջորդիներ, նրանցից մեկը Եղիշե Նիկալյանն էր:
Նա արժանացել է բազմաթիվ պարգևների. Դրանցից են «Անդրանիկ Օզանյան» մեդալ,«Ազատագրում» մեդալ
«Արաբո» մեդալ, ԼՂՀ «Մայրական երախտագիտության» մեդալ
ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալ,«ՀՀ Զինված ուժեր-20» մեդալ,«Վազգեն Սարգսյան» մեդալ: Իհարկե, մեդալներից ավելի կարևոր է, որ մենք հիշենք ու գնահատենք հերոսներին, որովհետև նրանք ապրում են քանի դեռ մենք նրանց հիշում ենք:
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մոտ 30...