• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հուլիս 2025 23:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Որքա՞ն է ավելացել տան վարձակալության արժեքը Երևանում և ի՞նչ սպասել դրանից. փորձագետների գնահատականը

Հասարակություն, Հարցազրույց,
09 Մարտ 2022 12:00
ShareShareShare
telegram

Երևանում կտրուկ բարձրացել են բնակարանների վարձակալության և վաճառքի գները: Սա կապված է Ռուսաստանից և այլ երկրներից մեր երկիր եկած աննախադեպ թվով օտարերկրյա քաղաքացիների հոսքով, որոնք պատրաստ են ավելի բարձր գներով բնակարան կամ օֆիսային տարածք վարձակալել: Նրանցից շատերն արևմտյան գործընկերների հետ համագործակցող կազմակերպությունների աշխատակիցներ են, որոնք, Հայաստան գալով, պահպանում են եկամտային աղբյուրը՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով:

Armenia Today-ի թղթակիցն ուսումնասիրել է Հայաստանում բնակարանների վարձակալության ու վաճառքի մասին հայտարարություններ տեղադրող կայքերը, մասնավորապես՝ list.am, estate.am կայքերում հրապարակված հայտարարությունները: Ուսումնասիրել ենք նաև Telegram-ի հատուկ չաթերը, որտեղ ռուսները հայտարարություններ են հրապարակում՝ տարածք վարձակալելու իրենց մտադրության, պայմանների, իսկ տեղի բնակիչները՝ վարձով տարածք տրամադրելու մասին:

Այսպիսով՝ պարզեցինք, որ միջին հաշվով Երևանի ծայրամասերում բնակարան կարելի է վարձակալել սկսած 450-500, իսկ կենտրոնում՝ նվազագույնը 700 դոլարով։ Սա սովորական գներից էականորեն բարձր է:

Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում «Silver Rea» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը նշեց, որ գնաճը պայմանավորված է հիմնականում նրանով, որ օտարերկրացիների՝ բնակարանի վարձակալությունը երկարժամկետ չէ:

«Վարձակալության շուկայում, առհասարակ, երբ մեկ-երկու ամսով են վարձում, գինը 20-30 տոկոսով բարձրանում է: Իրականում հոսքը շատ մեծ է, կա տների ուժեղ դեֆիցիտ, բայց նրանք հիմնականում Կենտրոն, Արաբկիր համայնքների տներն են վարձում, որոնք համարյա միշտ էլ բարձր գներ են ունեցել»,- ասաց Հարությունովը՝ չբացառելով, սակայն, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են առիթից և բարձր գներ են սահմանում: Նրա խոսքով՝ օրինակ, երկարաժամկետ վարձակալությամբ 1000 ԱՄՆ դոլարով տրվող բնակարանը կարճաժամկետ տրամադրելիս արժեքը մոտ 300 դոլարով ավելանում է. դա բնական է:

Անշարժ գույքի «Dream House Real estate» գործակալության ղեկավար Դավիթ Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր 5-ամյա ոլորտային աշխատանքի ողջ ընթացքում նման դեպք չի հիշում: Նրա խոսքով՝ բնակարանների վարձակալությունն ավելի շատ պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ և նույնպես դա կապում է շուկայի թույլ վերահսկմամբ: Սաֆարյանի խոսքով՝ օգտվելով հնարավորությունից՝ անբարեխիղճ կազմակերպությունները բարձր գին են սահմանում, որը շղթայաձև տարածվում է ողջ շուկայի վրա:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիմած բոլոր մարդիկ երկարաժամկետ մնալու նպատակով են դիմել: Վարձում են հիմնականում 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով, քիչ են 2-3 ամսով մնացողները, գալիս են ընտանիքներով՝ մոտակա 6 ամիսներին Հայաստանում մնալու նպատակով»,- ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է հարցի տնտեսական հետևանքներին, ապա տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ գնաճի գլխավոր «հեղինակը» գործակալություններն են: Որքան էլ փակ տները Երևանի կենտրոնում շատ են, այնուամենայնիվ, վարձով տրվող բնակարանները քիչ են:

«Եթե ինչ-որ բանի սպառումը կտրուկ աճում է, իսկ առաջարկը չի կարողանում արագ աճել, ապա աճում է գինը»,- նշեց Ավետիսյանը: Նա պարզաբանեց, որ երևույթը մշտական չէ: Հատուկ խանդավառության պատճառ չի տեսնում, Ռուսաստանից Հայաստան թափանցած քաղաքացիները, հավանաբար, ՏՏ ոլորտում աշխատող մարդիկ են, որոնք պարզապես պետք է ժամանակավորապես իրենց կապը «դրսի» աշխարհի հետ պահպանեն Հայաստանից: Բոլոր եկամուտները, որքան էլ որ Հայաստանում ստացվեն, վերադառնալու են Ռուսաստան: Ահա, թե ինչու տնտեսագետը ոչ մի տնտեսական «բում»-ի չի սպասում, ավելին՝ աճ նույնպես չի կանխատեսում: Պատճա՞ռը:

«Հայկական ենթակառուցվածքները մեծ տնտեսական աճ ապահովելու պատրաստ չեն»,- ասաց փորձագետը:

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: Անշարժ գույքի գործակալություններգնաճՏան վարձՏնտեսական հետևանքներ

Առնչվող Նորություններ

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

04 Հուլիս 2025 21:59

Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ

Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ

04 Հուլիս 2025 18:21

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հայտարարել է, որ Հայաստանում հեռարձակվող ռուսական մի շարք հաղորդումներ խախտում են ՀՀ օրենսդրությունը, «Հայաստանի Հանրապետության...

Արմեն Դանիելյան և արդարադատության ակնկալում եզրույթներն անհամատեղելի են․ Սամվել Կարապետյանի փաստաբան

Արմեն Դանիելյան և արդարադատության ակնկալում եզրույթներն անհամատեղելի են․ Սամվել Կարապետյանի փաստաբան

04 Հուլիս 2025 17:47

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

04 Հուլիս 2025 15:55

Ազգային ժողովն ընդունել է Երևանում ուղևորության համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը:  Ըստ այդմ՝ քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից...

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

04 Հուլիս 2025 09:54

Հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է ՀԷՑ-ը: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 4-ին

04 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
«Պայքար մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

«Պայքար մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

04 Հուլիս 2025 23:16
Տրվե՞լ է արդյոք քաղաքական պայքարի մեկնարկը․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը

Տրվե՞լ է արդյոք քաղաքական պայքարի մեկնարկը․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը

04 Հուլիս 2025 22:30
Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

04 Հուլիս 2025 21:59
«Միջամտություն ՀՀ ներքին գործերին». Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին

«Միջամտություն ՀՀ ներքին գործերին». Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին

04 Հուլիս 2025 21:47
Այսօր մարդկային տեսակների պայքար է. Աղվան Վարդանյանը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հրավիրված հավաքին

Այսօր մարդկային տեսակների պայքար է. Աղվան Վարդանյանը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հրավիրված հավաքին

04 Հուլիս 2025 21:28
«Փաշինյանը Հայաստանում անելիք չունի»․ Կարապետյանը նոր ուժի շուրջ համախմբվելու կոչ է արել

«Փաշինյանը Հայաստանում անելիք չունի»․ Կարապետյանը նոր ուժի շուրջ համախմբվելու կոչ է արել

04 Հուլիս 2025 21:12
Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ են հայտարարել

04 Հուլիս 2025 20:57
Բարերար Սամվել Կարապետյանը շարունակել է դարավոր հայկական բանաձևը՝ կանգնելով եկեղեցու կողքին․ Մելքոնյան

Բարերար Սամվել Կարապետյանը շարունակել է դարավոր հայկական բանաձևը՝ կանգնելով եկեղեցու կողքին․ Մելքոնյան

04 Հուլիս 2025 20:14
Հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել. Նարեկ Կարապետյան

Հեշտ կառավարելու համար են մեզ բաժանել. Նարեկ Կարապետյան

04 Հուլիս 2025 19:25
Ականատես ենք իրավական տեռորի և աբսուրդի․ Վարդևանյանը՝ Կարապետյանի կալանավորման մասին

Ականատես ենք իրավական տեռորի և աբսուրդի․ Վարդևանյանը՝ Կարապետյանի կալանավորման մասին

04 Հուլիս 2025 19:20
Կարապետյանն անազատության մեջ է, որովհետև դեմ է ելել Եկեղեցու նկատմամբ ապօրինություններին. եպիսկոպոս

Կարապետյանն անազատության մեջ է, որովհետև դեմ է ելել Եկեղեցու նկատմամբ ապօրինություններին. եպիսկոպոս

04 Հուլիս 2025 19:14
Մինասյանի նշանակման նախապայմաններից մեկն եղել է այս գործարքը․ Ղահրամանյան

Մինասյանի նշանակման նախապայմաններից մեկն եղել է այս գործարքը․ Ղահրամանյան

04 Հուլիս 2025 18:27
Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ

Ռուսական 2 հեռուստաալիք խախտում են ՀՀ օրենսդրությունը, ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համաձայնագիրը․ ՀՌՀ

04 Հուլիս 2025 18:21
ԱԱԾ-ն մեղադրանք կառաջադրի Գեղամ Մանուկյանին. «Ժողովուրդ»

Վաղը կարող է ցանկացած նախարար ցանկացած որոշման համար դատվել․ Գեղամ Մանուկյան

04 Հուլիս 2025 18:12
Իշխանությունները փորձում են խոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը Կարապետյանի աջակցման երթին. ՀՅԴ, իրավապաշտպաններ

Իշխանությունները փորձում են խոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը Կարապետյանի աջակցման երթին. ՀՅԴ, իրավապաշտպաններ

04 Հուլիս 2025 18:10
Ես ոչ միայն չեմ հավատում, կարծում եմ՝ շատ դեպքերում քաղաքական պատվեր է կատարվում․ Մինասյան

Ես ոչ միայն չեմ հավատում, կարծում եմ՝ շատ դեպքերում քաղաքական պատվեր է կատարվում․ Մինասյան

04 Հուլիս 2025 17:57
Երևանում տեղի է ունենում երթ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (ուղիղ)

Երևանում տեղի է ունենում երթ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի (ուղիղ)

04 Հուլիս 2025 17:47
Արմեն Դանիելյան և արդարադատության ակնկալում եզրույթներն անհամատեղելի են․ Սամվել Կարապետյանի փաստաբան

Արմեն Դանիելյան և արդարադատության ակնկալում եզրույթներն անհամատեղելի են․ Սամվել Կարապետյանի փաստաբան

04 Հուլիս 2025 17:47
Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին

Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին

04 Հուլիս 2025 17:36
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ ԿԲ տվյալների

04 Հուլիս 2025 16:29
Ինձ վերագրվողը վիրավորական է, անտեղի, զուրկ հիմքերից․ Մինասյանը՝ դատախազության միջնորդության մասին

Ինձ վերագրվողը վիրավորական է, անտեղի, զուրկ հիմքերից․ Մինասյանը՝ դատախազության միջնորդության մասին

04 Հուլիս 2025 16:15
«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

«Աբսուրդ», «ճիշտ մոտեցում», «15 հազարն էլ քիչ է»․ քաղաքացիները՝ ուղեվարձը չվճարելու տուգանքի մասին

04 Հուլիս 2025 15:55
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

04 Հուլիս 2025 15:14
Գործ է հարուցվում Մինասյանի նկատմամբ, որի նախարար լինելու ժամանակ այդ շինությունը չէր կառուցվել․ Գրիգորյան

Գործ է հարուցվում Մինասյանի նկատմամբ, որի նախարար լինելու ժամանակ այդ շինությունը չէր կառուցվել․ Գրիգորյան

04 Հուլիս 2025 15:04
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հուլիս 2025 14:44
Վահագն Չախալյանը ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով․ ՔԿ

Վահագն Չախալյանը ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով․ ՔԿ

04 Հուլիս 2025 14:21
«Տաշիր գրուպ»-ին առնչվող քրվարույթով 4 կալանավորված կա, հարուցվել է քրհետապնդում․ ՔԿ

«Տաշիր գրուպ»-ին առնչվող քրվարույթով 4 կալանավորված կա, հարուցվել է քրհետապնդում․ ՔԿ

04 Հուլիս 2025 14:05
Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցում են նաև Իրանի ու Թուրքիայի նախագահները

Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցում են նաև Իրանի ու Թուրքիայի նախագահները

04 Հուլիս 2025 13:32
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ «վճռորոշ փուլի» մասին

Բաշար ալ-Ասադի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դեռ կգործեն. Ռուբիո

04 Հուլիս 2025 12:53
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ճեպազրույցը (ուղիղ)

04 Հուլիս 2025 12:40
«Պայքար մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Քաղաքականություն

«Պայքար մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

04 Հուլիս 2025 23:16

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ակցիա է անցկացվել ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ով հունիսի 18-ից կալանքի տակ...

ԿարդալDetails
Տրվե՞լ է արդյոք քաղաքական պայքարի մեկնարկը․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը
Քաղաքականություն

Տրվե՞լ է արդյոք քաղաքական պայքարի մեկնարկը․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը

04 Հուլիս 2025 22:30

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ