Չեխ ներդրողները կվերականգնեն Ստեփանավանի օդանավակայանի գործունեությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։
Օդանավակայանից վերջին թռիչքը կատարվել է 2005թ., սակայն կային դեպքեր, երբ օրական 2-3 չվերթ էր իրականացվում։
«Techproavition» ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը նշում է, որ ընկերության աշխատակիցներ են ընտրվել տեղացի մասնագետներ։ Աշխատուժը լինելու է բացառապես Հայաստանից։
Վլադիմիր Նեմեցը նշել է, որ ծրագիրն ավելի վաղ կիրականացվեր, եթե չլիներ կորոնավիրուսի համաճարակը։
Ստեփանավանի ընտրությունը պատահական չէր. ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նախկինում մոնիտորինգ է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ քաղաքի բնակիչների մեծ մասը դրա զարգացումը կապում է ավիացիայի հետ։ Ըստ այս կառույցի ներկայացուցիչների, ամբողջ կլաստերի ակտիվացման համար կպահանջվի 40-45 մլն դոլար։
Քաղաքապետ Արմեն Գրիգորյանն իր հերթին ասաց, որ ավելի վաղ ակտիվորեն օգտագործվել են փոքր ինքնաթիռներ՝ Ան-24, Յակ-40։ Բայց կան բոլոր հնարավորությունները 400 մետրով ընդլայնելու թռիչքուղին, ինչը հնարավորություն կտար ավելի մեծ ինքնաթիռներ ընդունել և ուղարկել։