Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհներին, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և «Չայնի»-ի ոլորաններում առկա է մառախուղ:
Համաձայն Վրաստանից ստացված տեղեկատվության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար: Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը սահմանվել է որպես այլընտրանքային ավտոճանապարհը։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...