Ֆրանիսիայի մայրաքաղաք Փարիզում ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Դեսպանը նշել է, որ թուրք գրողը մեծ պատիվ է համարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությունը։
«Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին, ով ներկայացրեց իր «Սպանության հրամանները-Հայաստան 1915» գիրքը: Այն պատմում է նրա վերջին հետազոտությունների մասին և հաստատում է օսմանյան փաստաթղթերի իսկությունը, որոնք հանդիսանում են պետության կողմից պլանավորման ապացույցներ, որոնք հանգեցրել են հայ ժողովրդի ցեղասպանությանը»,- գրել է Լաքոտը։
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 10-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 10-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...