Հայաստանը 78-րդ տեղն է զբաղեցրել Henley & Partners ընկերության կազմած անձնագրերի ինդեքսում:
Ինդեքսում նշվում է, որ հանրապետության քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել 65 երկիր։ 2021 թվականի ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը (64 երկիր) ։
Վրաստանը ինդեքսի վերջին տարբերակում 48 – րդ տեղում է (115 երկիր), Ադրբեջանը՝ 74-րդում (69 ուղղություն): Թուրքիան 50 – րդն է՝ 110 ուղղություններով, Իրանը՝ 101-րդը (42 երկիր)։