Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ «Aircompany Armenia» ընկերությունը հուլիսի 3-ին (ժամը՝ 20։30-ին) կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը «Վնուկովո» օդանավակայանից։
Հաղորդվում է, որ ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները տոմսերը կարող են ձեռք բերել հուլիսի 3-ին` սկսած ժամը 13։00-ից, «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ)։
«Տոմսի արժեքը՝ 13 հազ․200 ռուբլի։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։