Տեղական արտադրության դիմակների գինը 60 դրամ է, իսկ ներկրված դիմակները վաճառվում են համեմատաբար թանկ գնով։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Հիմա մեկ ուրիշ խնդիր․ ունենք դիմակների պրոֆիցիտ՝ այսինքն ունենք ավելի շատ դիմակ, քան արտահանվում է։ Մեկ արտահանում արդեն կատարվել է 60 դրամով, իսկ մյուսի մասով քննարկումները գնում են։ Սակայն արտադրողների մոտ այն խնդիրն է, որ կամ պետք է վնասով, բայց էժան գնով վաճառեն դիմակները Հայաստանում, իսկ եթե արտահանում իրականացվի ապա գինը կմնա նույնը»,- ասաց Գևորգյանը։
Գևորգյանը նշեց, որ ներկրվող դիմակների նոր խմբաքանակը սպասվում է մեկ ամսից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կոչ արեց կրել բացառապես գործարանային դիմակներ։