ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է նախարարության մամուլի ծառայութունը։
Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Ուդումյանի ներդրումը աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքներում, ինչպես նաև՝ արտակարգ դրության պայմաններում «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունների և աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներում:
Նախարարությունը շնորհակալություն է հայտնել պարոն Ուդումյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթել հաջողություններ նոր ոլորտներում։