Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ն սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:
Ուժեղացված ծառայությունը պայմանավորված է Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով։ Անհրաժեշտության դեպքում պետք է զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, զգուշացրել է գերատեսչությունը։





































