Դատարանը մեկ ամսով երարաձգել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը, նույնքան նաև թեմի քահանա Տեր Գարեգին Արսենյանի տնային կալանքը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Դատախազը միջնորդել էր Պռոշյանի կալանքի ժամկետը երկարացնել 3 ամսով։ Գործով անցնողների պաշտպանները նրանց կալանքներն ապօրինի են համարել՝ շեշտելով, որ մեղադրող կողմի հիմնավորումներն արդարացված չեն:
2025 թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին ուժայինները խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ էին դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նախկին սպասավոր և կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից տարածված տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր երեք անձի, այդ թվում՝ եպիսկոպոսի ձերբակալության մասին։ Թեմի առաջնորդին կալանավորել էին։



































