301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տարվա հոգևոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան և Աստվածհայտնության տոնը:
Այն նշվում է «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով, որն արդեն հնչել է երեկ՝ Ճրագալույցի պատարագին։
Ճրագալույցի պատարագին հավատացյալները եկեղեցուց Հիսուսի լույսն են տուն տանում:





































