Օկուպացված Արցախի Իվանյան քաղաքում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել անչափահասի՝ Արցախում հրդեհի կազմակերպման մեղադրանքով: Նրա ձերբակալության մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ հրդեհը առաջացել է հրդեհավտանգ գործողությունների հետևանքով։ 2008 թ. ծնված Մաարիվ Միրզոևը, որը հյուր էր Իվանյանի շրջանում, խարույկ է վառել, ինչի հետևանքով այրվել է շուրջ 40–50 հեկտար հնձված գյուղատնտեսական հողատարածք և թփուտներ։
Արցախում մի քանի օր շարունակ չէր հաջողվում մարել Մարտակերտում բռնկված հրդեհները: