Հայաստանի մարզերում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Ըստ գերատեսչության՝ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։
Երևանում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-39 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 32-34 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 30-34 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-33 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 35-37 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 27-31 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 27-31 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 36-39 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-40 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 38-40 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 38-40 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 30-33 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 39-41 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 36-39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան։
Արցախում օգոստոսի 6-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 30 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։