«Ռուսական մարդասիրական առաքելություն» և «Եվրասիա» կազմակերպությունները հումանիտար օգնության նոր խմբաքանակ կուղարկեն Արցախից բռնի տեղահանվածներին, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հովանու ներքո, արցախցիները կստանան 140 տոննա պարենային ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ։ Օգնությունը կտրամադրվի բազմազավակ ընտանիքներին, 2020-2023 թթ․ ընթացքում զոհվածների կամ ընտանիքի միակ կերակրողին կորցրած ընտանիքներին, վիրավորներին, առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներին և միայնակ թոշակառուներին։
Օգնություն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ helpartsakh.ru հարթակում։ Տեղեկատվական շտաբը նշել է, որ նրանք, ովքեր դժվարանում են ինքնուրույն լրացնել հայտը, կարող են դիմել Երևանում Արցախի ներկայացուցչություն, որտեղ կստանան խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն։ Կամավորները կօգնեն ձևակերպումների հետ՝ ապահովելու համար նախատեսված օգնության հասանելիությունը, նշված է հաղորդագրության մեջ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Հուլիսի 12-ին Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու պահանջով հանրահավաք էր տեղի ունեցել «Ազատության» հրապարակում, որին հետևել էր նստացույցը։
Կարդացեք նաև՝