Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 19-21 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-29 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 28-30 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 28-30 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-19 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան, լեռնային շրջաններում՝ 13-17 աստիճան։
Արցախում հունիսի 7-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։