Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել յոթ փոքրիկ արցախցիների մկրտություն, հայտնում է «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը։ Նրանք այն ավելի քան 2000 երեխաներից են, ովքեր ծնվել են շրջափակման մեջ գտնվող Արցախում կամ դեռ չծնված՝ իրենց մայրիկների սրտի տակ անցել են գաղթի դաժան ճանապարհը։
Մկրտվող փոքրիկներից մեկն անվանակոչվել է Ռուբեն՝ ի պատիվ Ռուբեն Վարդանյանի, ով 2023 թվականի շրջափակման օրերին, երբ Արցախում չկային սնունդ, դեղորայք ու վառելիք, իր ղեկավարած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով օգնության ձեռք էր մեկնել Արցախի ժողովրդին։ Այդ դժվար օրերին գործակալությունը տրամադրել էր էլեկտրամոբիլներ՝ հղի կանանց հիվանդանոցներ տեղափոխելու նպատակով, ինչպես նաև սնունդ՝ ապագա մայրերի ու ու իրենց բալիկների առողջությունն ապահովելու համար։
Մայիսի 31-ին Հայաստանից ու արտասահմանից շուրջ 2000 ուխտավոր մասնակցել էր դեպի Տաթևի վանք հոգևոր ճամփորդությանը՝ «Կենաց ծառ» ուխտագնացությանը։ Այն անցկացվում է երկրորդ տարին։
Տաթևի վանական համալիրի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցում տեղի էր ունեցել համատեղ աղոթք՝ նվիրված Բաքվում պահող հայ գերիներին։