Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 18-20 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-26 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-28 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 27-30 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 27-29 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-32 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 23-27 աստիճան, լեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան։
Արցախում մայիսի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 16-20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։