Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արարգութամբ։
Երևանում մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-26 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 16-18 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-24 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 24-26 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 24-26 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-17 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-24 աստիճան, լեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան։
Արցախում մայիսի 2-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18-21 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 16-20 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։