Հայաստանի մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-21 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 11-13 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան, հովտային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16-20 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 20-22 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 20-22 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-20 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան, լեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան։
Արցախում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-16 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 9-14 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։