Հայաստանի մարզերում մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-22 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 14-16 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-23 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 22-26 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-22 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 22-24 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-16 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 14-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 15-20 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։