Օկուպացված Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակիցը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ Մարզիլի գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է Աղդամի, Ֆիզուլու և Մարտունու շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակից Սվետլանա Մամեդովան։ Վիրավորվել է ներկայացուցչության մեկ այլ աշխատակից՝ Ռաֆեթ Ֆարզալիևը։