Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 19-ի ցերեկն սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է, սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-12 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից 4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 5-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, հովտային շրջաններում՝ 2-6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 10-12 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 11-13 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 10-13 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան, լեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան։
Արցախում փետրվարի 19-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 4 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։