Հայաստանի մարզերում շրջանների զգալի մասում փետրվարի 14-ին սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 14-ին սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 1-3 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 0-ից 2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -4-ից 1 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -2-ից 3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից 2 աստիճան, հովտային շրջաններում՝ 1-5 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 0-ից 2 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 2-4 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից -4 աստիճան։
Արցախում փետրվարի 14-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 2 աստիճան Ցելսիուս, երեկոյան կդիտվի 1 աստիճան: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։