Հայաստանի մարզերում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-7 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 0-ից -2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից -6 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4 աստիճան, հովտային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-6 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-8 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 1-5 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից -5 աստիճան։
Արցախում փետրվարի 12-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 4 աստիճան Ցելսիուս, երեկոյան կդիտվի 1 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։