Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 9-ին սպասվում է թույլ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում փետրվարի 9-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի -3-ից 1 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -2 աստիճան, հովտային շրջաններում՝ -1-ից 3 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 1-5 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 3-7 աստիճան։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-6 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 2-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -2-ից 2 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -6 աստիճան։
Արցախում փետրվարի 9-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան Ցելսիուս, երեկոյան կդիտվի -2 աստիճան: Քամին հյուսիսաարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։