Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են խաղաղության համաձայնագրի շուրջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։
ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ թեև կողմերը դեռևս համաձայնության չեն եկել խաղաղության համաձայնագրի 2 հոդվածի շուրջ, սակայն ներկայումս բանակցություններ են ընթանում։
Բայրամովի խոսքով՝ «Հայաստանի սահմանադրությունը և իրավական փաստաթղթերը դեռևս պահանջներ են պարունակում ադրբեջանական հողերի նկատմամբ, և այս հարցը պետք է լուծվի»:
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չեն։
Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 12 առաջարկ էր ներկայացրել Ադրբեջանին, որոնք, նրա կարծիքով, կօգնեն հասնել երկարաժամկետ խաղաղության։ Այդ կետերից ամենակարևորը փոխադարձ պահանջատիրության դադարեցումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդ առաջարկները բավարար չեն, քանի որ դրանք չեն ներառում Արցախի նկատմամբ պահանջներից հրաժարում, որոնք ամրագրված են Հայաստանի օրենսդրությամբ։
Արցախցիներն իշխանության կողմից ներազգային ատելության տարածման մասին հաղորդում ներկայացրին ԳԴ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ԱԳՆ-ի և Գլխավոր դատախազության շենքերի առջև ակցիա է իրականացրել՝ իշխանություններից պահանջելով հայ գերիների վերադարձը Բաքվի հետ...