• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հուլիս 2025 12:43
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք նրա կորստյան պատճառ դարձած սխալները․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախ,
08 Հունվար 2025 20:54
ShareShareShare
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
telegram

Հայաստան աշխարհի անբաժանելի մաս հանդիսացող Արցախը նորից կդառնա հայկական, եթե մենք կարողանանք գիտակցել այն սխալները, բացթողումները, որոնք գումարվեցին ու պատճառ հանդիսացան նրա կորստյան, «Եվրոպական պահպանողական» պարբերականին ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ապաշխարհությամբ պետք է արժանի պիտի դառնանք «մեզ շնորհված այդ սրբազան հողում վերստին ապրելուն և արարելուն»։

«Եթե դա տեղի չունեցավ, ապա Արցախը վեր է ածվելու դժոխքի, ոչնչացվելու են հազարամյակների մեր սրբություններն ու զանազան արժեքները և այն աներկբայորեն արժանանալու է Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի ճակատագրին»,- նշել է նա։

Արցախի թեմի առաջնորդն անդրադարձել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ավերման ու յուրացման հարցին։ Նա շեշտել է, որ ոչ միայն զեկույցներում խոսվում է, այլև համացանցում տեղադրված բազմաթիվ տեսանյութեր ակնհայտորեն վկայում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող վանդալիզմի քաղաքականության մասին:

Վրթանես Սրբազանը հիշեցրել է 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կրկնակի հրետակոծության ենթարկելը։

«Պատերազմից անմիջապես հետո նույն Շուշիի Կանաչ Ժամ կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պայթեցումն ու 2023 թ. Արցախն ամբողջությամբ զավթելուց հետո այդ եկեղեցու հիմնովին ավերումը ինքնին վկայություններ են, որ Արցախը այդ երկրին չի պատկանել երբեք, հետևաբար և այլևս զարմանալի չէ բնիկ հայկական տարածքում նրա իսկ կողմից որդեգրված հայի հետքի վերացման քաղաքականությունը»,- ասել է նա:

Նա «անսպասելի» է անվանել եվրոպական երկրների անտարբեր կեցվածքն Արցախում կատարվածի նկատմամբ։

«Մեր կարծիքով 2021 թ. մարտին Հադրութի Ծակուռի վանքի բակում Ադրբեջանի նախագահի բացահայտ հնչեցրած հրահանգը հայկական հուշարձաններից հայատառ բոլոր գրությունները վերացնելու վերաբերյալ, այն էլ միանգամայն կեղծ ու անհիմն մեկնաբանություններով, պետք է որ միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից արժանանար պատշաճ պատասխանի»,- շեշտել է նա:

Արցախի թեմի առաջնորդն այս պայմաններում պատահական չի համարում, որ հայկական մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման կամ ոչնչացման նպատակով արված Ադրբեջանի նախագահի հրահանգներն իրականացվում են միանգամայն անարգել:

Նա նաև հավելել է, որ այդ հայտարարություններից անմիջապես հետո Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից ստեղծվել է Հատուկ կոմիտե, որի առջև էլ խնդիր է դրված՝ բոլոր միջոցները ձեռնարկել հայերի կողմից իբրև թե «ալբանական» տաճարների վրա գրված հայկական հետքերը վերացնելու ուղղությամբ:

«Վերջերս 5-13-րդ դարերում կառուցված, Սուրբ Դադի առաքյալին նվիրված հայկական նշանավոր հոգևոր կենտրոն Դադիվանքի, ինչպես նաև Ամարասի և մեր մյուս հոգևոր կենտրոնների հանձնումը ուդիական համայնքին ու նմանատիպ բազմաթիվ այլ ձեռնարկները հայկական հոգևոր-կրոնական ժառանգության բացահայտ նենգափոխման փաստեր են ու տգիտության պարզունակ արտահայտություն: Այն աստիճան, որ հանդգնում են անգամ Գանձասարը հայտարարել ոչ հայկական: Եվ այս ամենը իրականացվում է քաղաքական հստակ նպատակներով ու այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության ցուցումներով»,- ավելացրել է նա։

2024թ․ հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։

2024թ․ փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։

2024թ․ մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։

2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախԱրցախի թեմի առաջնորդՀայաստանՏեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

Սամվել Կարապետյանը հավատում էր Արցախի զարթոնքին, բարեգործություններն արել է լուռ, առանց պաթոսի․ արցախցի

04 Հուլիս 2025 21:59

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 4-ին

04 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Հուլիսի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել․ ՆԳ նախարար

Հուլիսի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել․ ՆԳ նախարար

03 Հուլիս 2025 12:21

Արցախից ավելի քան 1600 բռնի տեղահանված ընտանիք բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել․ նախարար

Արցախից ավելի քան 1600 բռնի տեղահանված ընտանիք բնակարանի ձեռքբերման հավաստագիր է ստացել․ նախարար

03 Հուլիս 2025 12:10

Կառավարությունն ընդլայնեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը

Կառավարությունն ընդլայնեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը

03 Հուլիս 2025 11:47

Կառավարությունը հուլիսի 3-ի նիստում ընդլայնեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ...

Ավելին
  • Լուրեր
Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

06 Հուլիս 2025 11:45
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 11:00
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Գեղարքունիքում երկրաշարժ է տեղի ունեցել

06 Հուլիս 2025 10:34
«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել

05 Հուլիս 2025 23:50
«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

«Չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ». Թրամփը՝ Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին

05 Հուլիս 2025 23:01
«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

05 Հուլիս 2025 22:30
Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

Արգելվել է Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

05 Հուլիս 2025 22:15
Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ․ ՆԳՆ

Երևանում և մարզերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ․ ՆԳՆ

05 Հուլիս 2025 21:40
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Երևանը հերքել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման մասին Ուկրաինայի հետախուզության հայտարարությունը

05 Հուլիս 2025 20:52
Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող

Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող

05 Հուլիս 2025 20:02
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը եզրափակչում է

05 Հուլիս 2025 19:12
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ․ ՆԳՆ

05 Հուլիս 2025 18:48
Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման մեջ․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանին

05 Հուլիս 2025 18:05
Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ

Փարիզի Սենա գետում 1923 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է լողալ

05 Հուլիս 2025 17:29
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

05 Հուլիս 2025 15:53
Իսրայելի բանակը Գազայի հարավում հայտնաբերել է երկու պատանդի դի

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդած հրադադարի առաջարկին

05 Հուլիս 2025 15:23
Փաշինյանի կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվում խորհրդարանի խոսնակի պաշտոնի ընտրության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանի կուսակցությունը լուրջ մրցակցության է բախվում խորհրդարանի խոսնակի պաշտոնի ընտրության հարցում․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 14:55
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանը ցուցաբերում է ճկուն մոտեցում․ Էրդողան

05 Հուլիս 2025 14:35
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակցիան ՍԴ դիմաց (ուղիղ)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ակցիան ՍԴ դիմաց (ուղիղ)

05 Հուլիս 2025 14:10
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

05 Հուլիս 2025 13:52
Մալյորկայում Ryanair-ի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել

Մալյորկայում Ryanair-ի ինքնաթիռում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել

05 Հուլիս 2025 13:26
Իսրայելի իրավապաշտպաններն զգուշացնում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների աճի մասին

Իսրայելի իրավապաշտպաններն զգուշացնում են հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունների աճի մասին

05 Հուլիս 2025 12:49
Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ
Պատահար

Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

06 Հուլիս 2025 11:45

Հունիսի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս վթարի է ենթարկվել թիվ 31 երթուղին սպասարկող Zhongtong...

ԿարդալDetails
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին
Տնտեսություն

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 11:00

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 6-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,70 դրամ միջին կշռված գնով և վաճառում 386,94 դրամով, տեղեկանում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ