Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարել է Աթենքի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ֆինանսական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։
«Նրանց կեցության և բնակարանների մասով հարց կլինի ֆոնդեր հատկացնել այս հումանիտար նախագծի իրականացմանը»,- ասել է նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հունաստանի ԱԳ նախարարը նաև խոսել է Արցախում գտնվող մշակութային արժեքների պահպանման մասին և շեշտել, որ այդ հարցում իրենք աջակցություն կունենան։
«Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործել շեշտադրելու, որ հույժ կարևոր է մեզ համար, որ մշակութային վայրերը պահպանենք։ Արշավ ենք կազմակերպելու ոչ միայն ԵՄ-ի ինստիտուտների, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ։ Հունաստանը երկարաժամկետ ավանդույթ ունի, և ես մեր հետաքրքրությունն եմ ներկայացրել այնտեղ։ Միանշանակ կողմ ենք, որ պետք է քրիստոնեական վայրերը պահպանվեն Լեռնային Ղարաբաղում և ուզում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որ այդ վայրերը կրում են»,- ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ Հունաստանը միշտ պատրաստակամ կլինի հուսալի դաշնակից ԵՄ-ի առջև, քանի որ իրենք իսկապես հավատում են, որ հայ ժողովրդի բարեկեցությունը միայն Եվրոպայի հետ կարող է լինել։
Մանրամասները՝ տեսանյութում։