• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
10 Մայիս 2025 18:16
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախցիների մկրտությունը նոր տանը․ Մասիսում կնքվել է 150 արցախցի

Արցախ, Հայաստան,
20 Նոյեմբեր 2023 23:10
ShareShareShare
telegram

Բռնի տեղահանությունից հետո 100 000-ից ավելի արցախցիներ քիչ-քիչ վերադառնում են կյանք: Ո՛չ առանց աստծո օգնության: Մասիսը տուն է դարձել նրանցից 12 000-ի համար։

Նոյեմբերի 14-ին 7 կնքահայրերով ու 7 քահանաներով Մասյացոտն Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ Մասիսի 7 Եկեղեցիներում միաժամանակ մկտրվում են 150 և ավելի արցախցիներ, նրանց գերակշիռ մասը երեխաներ են:

Սրբազանը պատմում է նախաձեռնության հեղինակների, բարերարների, արցախցիներին աջակցելու մեջ եկեղեցու ներդրումների մասին, սակայն՝ ոչ տեսախցիկի առաջ: «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը» աստվածաշնչյան սկզբունքին հավատարիմ՝ ասում է, պետք չէ կարծեն, թե գովազդ է արվում, դա եկեղեցու պարտքն է և բարձրաձայնելու կարիք չկա:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ասում է, որ միաժամանակյա մկրտությունները շարունակական են լինելու: «Ամենակարևոր բանն այն է, որ նրանք դարձան քրիստոնյա և մենք մասնակիցն ենք այդ շատ կարևոր գործին»,- ասում է նա:

Սառնաղբյուրից 8 և 10 տարեկան եղբայրները չհասցին ծնողների և 2 եղբայրների հետ մկրտվել այստեղ, Նվերն ու Միքայելը զոհվեցին իրենց գյուղում սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հրետակոծությունից: Նրանք Մասիսի գերեզմանատանն են ամփոփված՝ նույն փոսի մեջ:

Տղաների հայրը խոստովանում է, որ ծանր է Արցախից Հայաստան ճանապարհի և իրենց գլխով անցածի մասին խոսելը։ «Գլուխներս այնքան խառն էր, չէինք մտածել մկրտվելու մասին: Եկեղեցին մեզ առաջարկեց, հովանավորեց, մենք էլ չհրաժարվեցինք»,- ասում է նա:

Մկրտության նախաձեռնությանը սիրով միացել է նաև թաղավարդցի Լիլյան։ Նախկինում իրենց գյուղի փոքրիկ մատուռ էր գնում աղոթելու։ Հիմա էլ տեղահանման դառը փորձությամբ անցած կինը շարունակում է հավատալ Աստծուն։ «Դեռ հավատում ենք, որ լյոխ լավա լինելու»,- ասում է նա:

Նրա դուստրը՝ Անգելինան, որի ճակատին հենց նոր մյուռոն են քսել, ժպտում է արցախցի ընկերների մասին խոսելիս։ Ասում է՝ դպրոցում հանդիպում են, կապը չեն կորցրել։ 

Արցախյան բարբառով շփվելու կարիք ունեն և՛ երեխաները, և՛ մեծահասակները։ Նրանց ներկայացվածության հարցը Հայաստանում դեռ բաց է մնում։ Ասում են՝ մի փոքրիկ «կղզի» են ուզում, որտեղ իրենց կզգան ինչպես տանը։ Խնդիրներ դեռ շատ կան։ Ամեն մեկը լուծում է դրանք, ինչպես կարող է։

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ արցախցիների խնդիրները լուծելու համար համակարգված մոտեցում է պետք։

«Հիմա արդեն փորձում ենք հասարակական կազմակերպություն ստեղծել, որը միտված կլինի մեր սուբէթնոսը պահելու, մեր արցախյան բարբառը, մշակույթը, սովորությունները, ամեն-ամեն բան: Դա հարթակ կլինի, որտեղ կհավաքեն արցախցիները»,- ասում է Հակոբյանը:

Քանի դեռ միասնական մեկ հարթակ չի ստեղծվել, տեղահանվածների խնդիրները համակարգում են համայնքային իշխանությունները։ Իսկ խնդիրներն ամենատարբեր են։

«Խնդիրներ, բնականաբար լինում են և փորձում ենք մեր կապերով, մեր ռեսուրսներով օգնել, իրազեկել, ճշտել, լուծում գտնել»,- ասում է Մասիսի քաղաքապետը:

Արարողության ավարտին 7 եկեղեցիներում մկտրված բոլոր խմբերը միավորվում են Մասիսի եկեղեցում։ Ստանում օրհնված խաչերը։ Ասում են՝ չեն հասցրել Արցախում մկրտվել, բացթողումը շտկել են Հայաստանում։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ են, Աստված ամեն տեղ էլ նույնն է։

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն ասում է՝ աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելու մասին ոչ թե պետք է կենացներում հիշել, այլ իրապես աստծուն մոտենալով։ 

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: ԱրցախՀայաստանՄասիսՄկրտություն

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 10-ին

10 Մայիս 2025 07:51

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 10-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։...

Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե

09 Մայիս 2025 13:39

Շուշին եղել է, կա և լինելու է հայկական, ասված է Արցախի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ: «1992 թվականի այս օրը հայ...

Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ․ Գարեգին Բ

Նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ. Գարեգին Բ կաթողիկոս

09 Մայիս 2025 10:24

Նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ, մայիսի 9-ի եռատոնի առթիվ իր ուղերձում նշել է Ամենայն...

Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին (ուղի)

Պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին (ուղի)

09 Մայիս 2025 09:51

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 9-ին

09 Մայիս 2025 07:46

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 9-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության...

«Հարսանիք լեռներում». Շուշիի ազատագրման 33-ամյակը

«Հարսանիք լեռներում». Շուշիի ազատագրման 33-ամյակը

09 Մայիս 2025 00:40

33 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 8-ին, ազատագրվեց Շուշին։ Այս օրը հայ ժողովուրդը նշում է ադրբեջանական օկուպացիայից Արցախի ազատագրման, ինչպես...

Ավելին
  • Լուրեր
Պակիստանը և Հնդկաստանը հրադադար են հաստատել

Պակիստանը և Հնդկաստանը հրադադար են հաստատել

10 Մայիս 2025 17:32
Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի սկսած երկուշաբթի օրվանից. Սիբիգա

Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի սկսած երկուշաբթի օրվանից. Սիբիգա

10 Մայիս 2025 15:35
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է Հայաստանից «օրինական ակնկալիքների» մասին՝ խաղաղության գործընթացի շրջանակներում

Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է Հայաստանից «օրինական ակնկալիքների» մասին՝ խաղաղության գործընթացի շրջանակներում

10 Մայիս 2025 15:00
Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Թրամփը հայտարարել է կամավոր արտաքսման ծրագրի վերաբերյալ հրամանագիր ստորագրելու մասին

10 Մայիս 2025 14:42
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից ահաբեկչության համար հետախուզվողը

Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից ահաբեկչության համար հետախուզվողը

10 Մայիս 2025 14:21
Վարչապետը Կապանում մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացմանը

Վարչապետը Կապանում մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացմանը

10 Մայիս 2025 13:49
Երևանի քաղաքապետարանը Ջազի օրվա համերգի համար քաղաքային բյուջեից ծախսել է շուրջ 34,5 միլիոն դրամ․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետարանը Ջազի օրվա համերգի համար քաղաքային բյուջեից ծախսել է շուրջ 34,5 միլիոն դրամ․ ԶԼՄ

10 Մայիս 2025 13:20
Գոռ Ներսիսյանը նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում

Գոռ Ներսիսյանը նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում

10 Մայիս 2025 12:55
ՀՀ ՊՆ-ն հերքել է հայկական կողմից կրակ բացելու ադրբեջանական կողմի տեղեկությունը

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած հայտարարությունը

10 Մայիս 2025 12:26
«Քաղաքացիական պայմանագիրը» չի բացառել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիրը» չի բացառել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը․ ԶԼՄ

10 Մայիս 2025 11:51
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը դիմում է ժողովրդին (ուղիղ)

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը դիմում է ժողովրդին (ուղիղ)

10 Մայիս 2025 11:23
Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

10 Մայիս 2025 10:58
Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 10-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

10 Մայիս 2025 10:33
Ադրբեջանը կրակել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանը կրակել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ

10 Մայիս 2025 10:16
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 10-ին

10 Մայիս 2025 07:51
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում

10 Մայիս 2025 00:20
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից

Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից

09 Մայիս 2025 23:40
Կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը. փաստաբան

Կալանավորվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը. փաստաբան

09 Մայիս 2025 23:35
Երևանում մեկնարկել է YSAF-ի «վայրի արվեստ» երաժշտական ​​փառատոնը

Հնդկաստանում կասեցրել են դեպի Թուրքիա և Ադրբեջան տուրփաթեթների առաջարկը՝ Պակիստանին աջակցելու պատճառով

09 Մայիս 2025 23:13
Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ

09 Մայիս 2025 22:55
Հնդկաստանը հրթիռային հարվածներ է արձակել Պակիստանի ուղղությամբ. կան զոհեր

Ջամմուն և Քաշմիրը Պակիստանի կողմից հրետակոծվել են

09 Մայիս 2025 22:06
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ մայիսի 11-ին Օմանում բանակցությունների անցկացումը

09 Մայիս 2025 21:30
Դեպի ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ընթանում է լայն թափով․ նախարար

Դեպի ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն ընթանում է լայն թափով․ նախարար

09 Մայիս 2025 20:37
Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին․ ՆԳՆ

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին․ ՆԳՆ

09 Մայիս 2025 19:55
ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ․ ԶԼՄ

ՄԱԳԱՏԷ-ն խորհրդակցություններ է անցկացնում Թեհրանի հետ իրանա-ամերիկյան բանակցությունների շուրջ․ ԶԼՄ

09 Մայիս 2025 19:23
Կիպրոսում ազատազրկման է դատապարտվել երկու հունգարացի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում գործարքների համար

Կիպրոսում ազատազրկման է դատապարտվել երկու հունգարացի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում գործարքների համար

09 Մայիս 2025 19:15
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ

09 Մայիս 2025 18:42
ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

ԵՄ-ՀՀ հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. դեսպան Մարագոս

09 Մայիս 2025 18:36
Բոլոր երկրներին խաղաղության կոչ եմ անում․ Հռոմի պապ Լեո XIV-րդը Վատիկանում ողջունել է հավատացյալներին

Նորընտիր Հռոմի պապը հույս է հայտնել, որ իր ընտրությունը կօգնի լույս բերել «աշխարհի մութ գիշերներին»

09 Մայիս 2025 18:21
Պակիստանը և Հնդկաստանը հրադադար են հաստատել
Աշխարհում

Պակիստանը և Հնդկաստանը հրադադար են հաստատել

10 Մայիս 2025 17:32

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմը, հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին, փոխանցում է Hindustan Times-ը։...

ԿարդալDetails
Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի սկսած երկուշաբթի օրվանից. Սիբիգա
Աշխարհում

Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի սկսած երկուշաբթի օրվանից. Սիբիգա

10 Մայիս 2025 15:35

Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադարի գետնի վրա, օդում և ծովում, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան: Ուկրաինայի նախագահ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ