• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 16:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հանցագործները պետք է պատժվեն․ ԵԽ-ում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել

Արցախ, Քաղաքականություն,
08 Նոյեմբեր 2023 23:21
ShareShareShare
Հանցագործները պետք է պատժվեն․ ԵԽ-ում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել
telegram

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները և Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել և հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ, գրում է «Արմենպրես»-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համաժողովը, որին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ, նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը բացման խոսքում նշել է, որ համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, այլ նաեւ արդարադատություն հաստատելը։

«Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ»,- ասել է Մավրիդեսը։

Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։

«2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում` էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։ Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշել է, որ Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, պատվով է կատարում իր առաջադրանքը եւ բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։ Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛քաղաքական թե՛ իրավական տեսանկունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ»,- ասել է Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշել է, որ ցեղասպանությունը միայն մասսակայան սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։

«Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասել է Մորենո Օկամպոն եւ ընդգծել, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Համաժողովի բանախոս, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, իրավական հարցերով տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն իր ելույթում ուշադրություն է հրավիրել ԵՄ-ի կողմից հաճախ շահարկվող ինտեգրացման վրա։

«Ինչպե՞ս կարող են որոշ պետական պաշտոնյաներ խտրականության, խարանման, բանտերում հալածվողների, սպանությունների եւ խոշտանգումների ենթարկված մարդկանց խնդրել ինտեգրվել մի հասարակության, որը խտրականություն է դրսևորում, խարանում, հալածում է բանտերում, սպանում և խոշտանգում: Ինտեգրումը երբեք տարբերակ չի եղել: Ինտեգրումն առնվազն, միամիտ տարբերակ է»,- ասել է Մասիմինոն՝ նշելով, որ Լաչինի միջանցքի ցեղասպանական շրջափակման ընթացքում միջազգային հանրությունը հրաժարվեց պատշաճ կերպով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ կապված ինքնորոշման իրավունքների հետ։ Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Ըստ բանախոսի՝ հիմնախնդրին արդարացի լուծում տալու համար կարող էին դիվանագիտական գործողություններ ձեռնարկվել՝ ավելի քան երեք տասնամյակ տեւած ինքնավարության պահանջի հիմքով: «Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը մնացել է առանց բնիկ հայերի եւ որոշակի ու կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության յուրաքանչյուր հետք միտումնավոր ընդմիշտ կվերացվի այդ հողում», – հավելել է Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։

Ըստ վերջինի՝ այսօր կա երեք կարեւոր կետ, որոնց մասին ԵՄ-ն պետք է խոսի։ Նախ ԵՄ-ն պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայերին։ Պետք է օգնի Լեռնային Ղարաբաղի հայությանը գրանցել իրենց ունեցվածքն ու գույքը, որ ստիպված թողել են եւ անհապաղ ստեղծել անկախ փաստահավաք առաքելություն, որը կհավաքագրի կատարված բոլոր վայրագությունները։

Միջազգային իրավապաշտպան Գառնիկ Քերքորյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրավական պարտականություն է հանցագործություններն իրենց անուններով կոչելը։ Ըստ բանախոսի՝ Էթնիկ զտումը գործընթացի մի մաս է, որը հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների։ Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, չկարողացան պաշտպանել արցախահայության իրավունքները։ Այժմ նրանք պարտավոր են գործել այդ իրավունքների հրատապ վերականգնման ուղղությամբ։ Քերքորյանն ասում է՝ անցյալի մասին մտածելն անհրաժեշտ է հաշվետվողականության համար, քանի որ առանց արդարության չի կարող լինել խաղաղություն։

«Օրենքը պետք է գործիք լինի խաղաղության համար։ Ցեղասպանությունը, այլ զանգվածային հանցագործությունների կանխումը ձախողելու դեպքում պետք է գործարկվեն պատասխանատվության մեխանիզմներ՝ որոշելու անհատական և պետական պատասխանատվությունը: Պատասխանատվությունը չի կարող հանդես գալ որպես տարբերակ, այլ որպես վերականգնողական արդարադատության բացարձակ անհրաժեշտություն կամ անհրաժեշտ քայլ»,- ասել է Քերքորյանը՝ շեշտելով, որ տարածքային ամբողջականությունն էլ չի կարող լիցենզիա լինել ոճրագործությունների եւ ցեղասպանության համար։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

telegram
Tags: ԵվրախորհրդարանԼեռնային ՂարաբաղՀամաժողով

Առնչվող Նորություններ

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

07 Հունիս 2025 18:49

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և խստիվ դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների...

Ազգային ժողովի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է հրկիզել իրեն

Հայաստանում ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին. Սիմոնյան

07 Հունիս 2025 15:52

Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսի 7-ին, Տելեգրամում գրել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ...

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

07 Հունիս 2025 15:00

Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը...

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

07 Հունիս 2025 13:24

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի պաշտոնի թեկնածու, հայտարարել է խմբակցության...

Ավելին
  • Լուրեր
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57
Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

07 Հունիս 2025 21:02
Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի պաղեստինցիների

Իտալիայում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի պաղեստինցիների

07 Հունիս 2025 19:39
Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

07 Հունիս 2025 18:59
Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

07 Հունիս 2025 18:49
Կոմիտասի պողոտայում հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ԶԼՄ

Կոմիտասի պողոտայում հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ԶԼՄ

07 Հունիս 2025 18:08
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը

07 Հունիս 2025 17:31
Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

Մեղրաձորում հայ կնոջը նվիրված միջոցառում կանցկացվի

07 Հունիս 2025 17:18
Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան

Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան

07 Հունիս 2025 16:53
Լոս Անջելեսում ներգաղթյալների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Լոս Անջելեսում ներգաղթյալների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

07 Հունիս 2025 16:38
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել
Սպորտ

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08

Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15՝ 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է...

ԿարդալDetails
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ
Մշակույթ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10

Երևանում հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Symphony of Jazz համերգը, տեղեկացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ծրագրի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ