• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 14:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Աշխատանք՝ Արցախից բռնի տեղահանվածների համար․ ի՞նչ են առաջարկում գործատուները

Արցախ, Էքսկլյուզիվ, Հասարակություն, Հարցազրույց,
21 Հոկտեմբեր 2023 21:10
ShareShareShare
telegram

Արցախի վրա սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից հետո բռնի տեղահանված 100․632 արցախցի մեր հայրենակիցները սոցիալական խնդիրների են բախվել, որոնցից ամենահրատապն աշխատանք գտնելն է։

Խնդիրը միանշանակ հեշտ կլինի լուծել պետության, բիզնեսի և հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ, որպեսզի ամեն ինչ կորցրած մարդիկ կարողանան իրենց ապագան կառուցել Հայաստանում:

Արցախից բռնի տեղահանվածներին աշխատանք գտնելու հարցում աջակցելու համար նախաձեռնություններ են ստեղծվել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։ Պետությունը նրանց առաջարկում է ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, Հայաստանում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին։ Արցախցիներին աշխատանքով ապահովելու ծրագիր է նախաձեռնել նաև Հայ գործարարների ասոցիացիան, որն իր պաշտոնական էջում թափուր հաստիքների բազա է բացել։

Armenia Today-ը զրուցել է գործատուների հետ՝ պարզելու, թե ինչ աշխատանք կարող են առաջարկել արցախցիներին Երևանում և Հայաստանի մարզերում։ Զրուցել ենք նաև աշխատանք փնտրող արցախցիների հետ՝ հասկանալու նրանց կարիքները։

Արցախից բռնի տեղահանված Կարինե Պետրոսովան աշխատել է Ստեփանակերտում՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում։ Կարինեի 14 հոգանոց ընտանիքն այսօր բնակվում է Հրազդանում՝ 2 սենյականոց բնակարանում։ Նոյեմբերից այլ տուն են տեղափոխվելու, որի վարձը 280 հազար դրամ է։ Կարինեն Հայաստանում աշխատանք է փնտրում։

«Ամենուրեք դիմելով՝ աշխատանք եմ փնտրում։ Լավ կլինի, որ այն մասնագիտական լինի, բայց, ինչպես բոլոր տեղահանվածները, ես ևս պատրաստ եմ նվազագույն աշխատավարձից բարձր վարձատրվող գրեթե ցանկացած աշխատանքի, որպեսզի կարողանանք հոգալ ընտանիքի կարիքները, տան վարձ տալ և գոյատևել»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինե Պետրոսովան։

Մասնագիտությամբ տնտեսագետ Արտակ Մկրտչյանն աշխատել է Արցախի գյուղատնտեսության նախարարությունում։ Արցախի Մարտունի քաղաքից է, ընտանիքում չորսով են։ Այժմ Էջմիածին քաղաքում բարեկամների հետ են բնակվում։ Հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները՝ միասին են բնակարան վարձակալել։

«Ներկա պահին այնպես չէ, որ պարտադիր մասնագիտական աշխատանք եմ փնտրում։ Կարևորն աշխատանք լինի, գումար լինի, որ կարողանանք և՛ տան վարձ տալ, և՛ ընտանիք պահել»,- ասաց Արտակ Մկրտչյանը։

Մեր զրուցակիցները՝ Կարինե Պետրոսովան և Արտակ Մկրտչյանն Արցախից բռնի տեղահանված մյուս հայրենակիցների հետ մասնակցում են «Move2Armenia» կազմակերպության զբաղվածության միջոցառմանը, որի ժամանակ շուրջ 20 ընկերություններ նրանց ավելի քան 1000 աշխատատեղեր են առաջարկում։ Այստեղ նրանք հնարավորություն ունեն շփվել գործատուների հետ, հարցազրույցներ անցնել, պատմել իրենց փորձի մասին։

«Միտքը 1000+ աշխատատեղն էր՝  սկսած սննդի, վերջացրած շինարարական ոլորտով։ Նպատակ ունեինք կազմակերպել կարճ՝ 5 րոպե տևողությամբ հարցազրույցներ, որոնց արդյունքում ավելի քան 1000 մարդ կտեղավորվի աշխատանքի»,- հայտնեց «Move2Armenia»-ի համահիմնադիր Գարիկ Գևորգյանը։

Միջոցառման շրջանակներում գործատու հանդիսացող «Time» ընկերության ներկայացուցիչ Լուսինե Վարդանյանի խոսքով՝ այս պահին պետք է համախմբվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու գաղափարի շուրջ։

«Կարծում եմ՝ այս պահին բոլորիս պարտականությունն է օգնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին՝ ով ինչով կարող է։ Մեր ընկերությունն ունի վաճառող խորհրդատուի, հաշվապահի, գրաֆիկ դիզայների և նախագծերի ղեկավարի հաստիքներ։ Միջոցառման շրջանակներում առաջարկում ենք այդ հաստիքները, որպեսզի հնարավորության սահմաններում կարողանանք օգնել նրանց աշխատանք գտնելու հարցում»,- ասաց Լուսինե Վարդանյանը։

«Move2Armenia» ընկերության կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների ղեկավար Տաթև Այրումյանը հայտնեց, որ արդեն աշխատանքով ապահովել են իրենց այն աշխատակիցներին, ովքեր եղել են Արցախի թիմում։ Այժմ ընկերությունը հավելյալ նոր ծրագրեր ունի նաև բռնի տեղահանված այն անձանց համար, ովքեր կցանկանան աշխատել ընկերությունում։

Արցախցիներին աշխատանքով ապահովելու հարցերը հոկտեմբերի սկզբին «Move2Armenia»-ի հարթակում համախմբել էին ավելի քան 50 գործատուի։ Քննարկման շրջանակներում զրուցել ենք նաև խոշոր գործատուների հետ՝ հասկանալու, թե ինչ առաջարկներ ունեն արցախցիներին։ Նրանք մեզ հայտնեցին, որ տարբեր առաջարկներ ունեն․ վերապատրաստում, դասընթացներ, աշխատանք՝ նաև օրավարձով։

Հատուկ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մեկնարկել է «Ամերիա սերունդ» ծրագիրը։ Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո Արցախից բռնի տեղահանված 18-35 տարեկան անձինք նոր գիտելիքներ և հմտություններ կստանան։ «Ամերիաբանկի» տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն Armenia Today-ին հայտնեց, որ ուսուցման ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատավարձ են ստանալու։

«Իրենք հնարավորություն կունենան վճարվելու, գիտելիքներ ստանալու ու աշխատանքի անցնելու։ Մենք չենք ունենալու պարտադիր պայման, ըստ որի՝ միայն մեզ մոտ պետք է աշխատանքի անցնեն։ Մեր լավագույն մասնագետները կներդնեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի երիտասարդներին պատրաստեն աշխատանքի անցնել նաև այլ կազմակերպություններում»,- նշեց Վահան Մելքումյանը։

«Yandex»-ի նոր ծառայությունների գծով տնօրեն, Հայաստանում «Yandex» հանգույցի համակարգող Դմիտրի Ստեփանովը պատմեց ընկերության առաջարկների և հնարավորությունների մասին։

«Մեր ընկերությունը երկու հարթակ ունի․ «Yandex» տաքսի և «Yandex Eats»: Մենք այս երկու հարթակների շրջանակներում աշխատում ենք առաքիչների ծառայություններից օգտվող ընկերությունների հետ։ Հետևաբար, մեր գործընկերները կարող են վարորդի, առաքիչի աշխատանք առաջարկել արցախցիներին։ Ընդ որում, առաքիչների դեպքում մեքենա ունենալը պարտադիր պայման չէ, աշխատանքը հնարավոր է իրականացնել թե՛ ոտքով, թե՛ այլ փոխադրամիջոցներով»,- ընդգծեց Ստեփանովը։

Արցախի երիտասարդական ակումբների ալյանսի տարածաշրջանային համակարգող Զոյա Սարկիսյանը, որն այժմ աշխատում է «Move2Armenia» կազմկերպությունում, Armenia Today-ին հայտնեց, որ հոկտեմբերի սկզբից Արցախից բռնի տեղահանված 25-45 տարեկան 1530 անձանց շրջանում հարցում են իրականացրել։ Հարցվածների 75 տոկոսը կանայք են, 25%-ը՝ տղամարդիկ։ Հարցման մասնակիցների 70%-ը բարձրագույն կրթություն ունի և աշխատել է Արցախի պետական համակարգում։ Նրանցից 61%-ն ստացել է 100 000-300 000 դրամ աշխատավարձ։

«Հարցվածների 97 տոկոսը պատասխանել է, որ առաջիկայում պատրաստվում է մնալ Հայաստանի տարածքում ու պատրաստ է աշխատել ինչպես Երևանում, այնպես էլ մնացած քաղաքներում»,- նշեց Սարկիսյանը։

Մասնագիտությամբ ֆիզիկ, դասախոս Գրիգորի Ավանեսյանը 1980 թվականին Երևանից տեղափոխվելու ու Ստեփանակերտում կյանքը շարունակելու որոշում էր կայացրել։ Ստեփանակերտում նա սերունդներ է կրթել, հիմա նույն առաքելությունն ուզում է շարունակել հենց մայր Հայաստանում։

«Ես հիմա նորից եկել եմ մեր սիրուն համալսարանը՝ ԵՊՀ և աշխատանք եմ փնտրում։ Ֆիզիկայի ուսուցչի աշխատանք ևս փնտրում եմ»,- ասաց նա։

Գրիգորի Ավանեսյանը ոչ թե արտագաղթելու, այլ հենց Հայաստանում կյանքը շարունակելու ցանկություն ունի։ Ասում է՝ դժվարությամբ է ընդունել հայրենիքից տեղահանվելու փաստը, բայց, իր խոսքով, ընտրել է ազատության ճանապարհը, քանի որ համոզված է, որ ինչպես ինքը, մյուս արցախցիներն էլ երբևէ չեն ապրի Ադրբեջանի կազմում։

Աշխատանքի անցնելու հնարավորություններին և առաջարկվող աշխատանքներին Արցախի մեր հայրենակիցները կարող են ծանոթանալ ներքոնշյալ հղումներով՝

Ամերիա Սերունդ․ Արցախ

Երեմյան Փրոջեքթս

Հայ Գործարարների Ասոցիացիա

Yandex Go

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատատատեղերի բազա

Տեղեկացնենք նաև, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելուն միտված միջոցառումների շրջանակներում Երևանում տեղի կունենա աշխատանքի երկու ցուցահանդես՝

Career City Fest 2K23/Special Edition․ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00 -19:00-ին, Մերիդիան էքսպո։

Artsakh Career Expo․ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13։00-ից 20։00-ն, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն։

Move2Armenia Career, աշխատանքի տոնավաճառ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-20։00-ն, Marriott հյուրանոց։

Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։

Աննա Բադալյան / Տաթևիկ Աղաջանյան

telegram
Tags: ԱշխատանքԱրցախԲռնի տեղահանվածներՀՀ գործատուներ

Առնչվող Նորություններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները (ուղիղ)

Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները (ուղիղ)

09 Հունիս 2025 12:13

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 17-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 9-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

09 Հունիս 2025 09:54

Հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...

Եղանակը հունվարի 26-ին՝ Հայաստանում ու Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 9-ին

09 Հունիս 2025 07:30

Հունիսի 9-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի...

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28

Ձեզ ենք ներկայացնում հունիսի 9-15-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք, կարծես, ամենախաղաղ տրամադրությունը չեք ունենա հանգամանքների հետ մենամարտերում:...

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը․ ՔԿ

09 Հունիս 2025 13:52
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հունիս 2025 13:22
Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների վերահսկողություն լինելու է, ինչպես մեր բոլոր սահմաններին․ ՊԵԿ

Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների վերահսկողություն լինելու է, ինչպես մեր բոլոր սահմաններին․ ՊԵԿ

09 Հունիս 2025 13:19
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը (ուղիղ)

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հունիս 2025 13:10
ԶՈՒ ԳՇ պետը վտտահեցրել է, որ իր որդին ծառայելու է

«Երբեք». ԶՈւ ԳՇ պետը վստահեցրել է, որ որդուն չի ազատելու զինվորական ծառայությունից. ԶԼՄ

09 Հունիս 2025 13:03
Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ

Տնտեսվարողները նախընտրում են մնալ ստվերում, պետք է հարմարվել նոր ռեժիմին․ ՊԵԿ նախագահ

09 Հունիս 2025 12:50
Վրացի ֆուտբոլիստներին Կաննում կողոպտել են

Վրացի ֆուտբոլիստներին Կաննում կողոպտել են

09 Հունիս 2025 12:25
Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները (ուղիղ)

Ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունը, կանխարգելիչ միջոցառումները (ուղիղ)

09 Հունիս 2025 12:13
Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթել է Կոստա Ռիկային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթել է Կոստա Ռիկային

09 Հունիս 2025 11:50
Մարդը չի հասկանում, որ իր հանած կատալիզատորը շրջակա միջավայրը կեղտոտում է․ Ավինյան

Մարդը չի հասկանում, որ իր հանած կատալիզատորը շրջակա միջավայրը կեղտոտում է․ Ավինյան

09 Հունիս 2025 11:46
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ԶՊՄԿ-ն ինչո՞ւ է դուրս մնացել 1000 խոշոր հարկատուների ցանկից

ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ԶՊՄԿ-ն ինչո՞ւ է դուրս մնացել 1000 խոշոր հարկատուների ցանկից

09 Հունիս 2025 11:28
Արտասահմանում ՌԴ-ի շահերի խախտման դեպքում օտարերկրացիներին կարգելվի մուտք գործել երկիր. պատգամավոր

Արտասահմանում ՌԴ-ի շահերի խախտման դեպքում օտարերկրացիներին կարգելվի մուտք գործել երկիր. պատգամավոր

09 Հունիս 2025 11:14
Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահը գործի է դրել Ազգային գվարդիան՝ առանց նահանգի խնդրանքի կամ համաձայնության

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահը գործի է դրել Ազգային գվարդիան՝ առանց նահանգի խնդրանքի կամ համաձայնության

09 Հունիս 2025 10:39
«Հավաննա» և Park Bridge ռեստորանների սեփականատերերը Հակակոռուպցիոն կոմիտեի քրգործով ձերբակալվածների թվում են. ԶԼՄ

Շաբաթվա մեջ 560 վթար ենք ունեցել, որից 400-ը՝ կոյուղի, ունենք սրված վիճակ․ Արեյան

09 Հունիս 2025 10:33
Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետները

Ադրբեջանական մամուլը խեղաթյուրել է կեղծ դատավարության մասնակիցների խոսքերը․ Աբրահամյան

09 Հունիս 2025 10:18
Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ

09 Հունիս 2025 10:15
Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում

Բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում

09 Հունիս 2025 10:03
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 17-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 9-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

09 Հունիս 2025 09:54
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստ (ուղիղ)

09 Հունիս 2025 09:47
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 9-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

09 Հունիս 2025 09:45
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազա ուղևորվող նավի նկատմամբ, որում նաև Գրետա Թունբերգն էր

Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գազա ուղևորվող նավի նկատմամբ, որում նաև Գրետա Թունբերգն էր

09 Հունիս 2025 09:39
Եղանակը հունվարի 26-ին՝ Հայաստանում ու Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 9-ին

09 Հունիս 2025 07:30
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին մոտենալ Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը․ ՔԿ

09 Հունիս 2025 13:52

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն եվրո դրամի վնասը, որը գոյացել էր հարկեր չվճարելու արդյունքում, հայտնում է Քննչական կոմիտեն։  Մասնավորապես,...

ԿարդալDetails
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքականություն

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հունիս 2025 13:22

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ