• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2025 15:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Անհրաժեշտ, բայց ոչ բավարար»․ ի՞նչ կտան Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի լսումները, նոր ընդունված բանաձևերը

Արցախ, Իրավունք, Կարծիք, Հարցազրույց,
17 Հոկտեմբեր 2023 12:20
ShareShareShare
telegram

ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումի շրջանակներում Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկած լսումները, ԵԽԽՎ-ի, ԵԽ-ի կողմից վերջերս ընդունված բանաձևերն իրավական ազդեցության տեսանկյունից անհրաժեշտ, բայց ոչ բավարար հանգամանք է համարում։ Armenia Today-ի հետ զրույցում նա խոսել է այն հիմնական թեզի մասին, որն, ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի, չի հնչում նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից։

«Մինչև թե՛ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը, թե՛ որևէ այլ ատյան չխոսի Ադրբեջանի կողմից կատարած հստակ հանցագործության մասին, բոլոր մնացած գործընթացներն անհրաժեշտ են, բայց բավարար չեն։ Խոսքը հետևյալ թեզի մասին է․ Ադրբեջանն ուղղակի ուժ է կիրառում արդեն իսկ ինքնորոշված իրավունքի դեմ՝ իրականացնելով ցեղասպանություն։ Մինչև այս թեզը չհստակեցվի, մենք մնալու ենք ավելի քան տարօրինակ վիճակում։ Աննախադեպ երևույթ է․ ավելի քան 30 տարի գոյություն ունեցող, միջազգային իրավունքի համապատասխան կայացած պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչնչացվում է, բացի այդ, Ադրբեջանը պահանջում է «մեղայականով հանդես գալ»։ Այդ տրամաբանության մեջ բոլոր նրանք, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի հաստատման համար, որպես «հանցագործ», որպես «ահաբեկիչ» են դիտարկվում»,- նշեց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այսօր քչերն են հասկանում, որ Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների ձերբակալությունները սիմվոլիկ նշանակություն ունեն։

«Իրականում՝ դատում են ամբողջ հայությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի համար տված պայքարի համար։ Սարսափելի նախադեպ է սա։ Այո՛, ողջունելի են նույն ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ելույթ ունեցող դատավորների, փաստաբանների թեզերը, փաստերը, բայց խնդիրն այն է, որ հստակ թեզի մասին խոսք չկա․ կրկնում եմ՝ Ադրբեջանը, իր շարունակական ցեղասպան գործողություններով, ուղղակի ուժ է կիրառում արդեն իսկ ինքնորոշված իրավունքի դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման պայմաններում միջազգային ատյանների, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարատադության դատարանի հնարավոր որոշումները կարող են արժանանալ նախկինում ընդունված որոշումների ու վճիռների ճակատագրին, այսինքն՝ անտեսվել Ադրբեջանի կողմից։

Նա հիշեցրեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու կոչը։

«Օկամպոն 6 ազգանուն էր նշել, այդ ցուցակը պետք է շրջանառության մեջ դնել։ Նրանք, որպես ցեղասպանությունը կազմակերպող անձինք, պետք է պատասխանատվության կանչվեն։ Մինչև չհասնենք նշվածին՝ բոլոր իրավական գործընթացները զուտ հերթական քայլերն են լինելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի, ԵԽ-ի բանաձևերի հնարավոր ազդեցությանը՝ Ալավերդյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ դրանց ազդեցության տեսանկյունից որևէ ակնկալիք պետք չէ ունենալ։

«ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ և հակաիրավական, սուտ հիմքերով է սկսվել գործընթացը։ Նրանք այդ հիմքերով ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչեցին։ Այս իրավիճակում տարօրինակ է, որ մենք որևէ ակնկալիք կարող ենք ունենալ։ Մինչև ՀՀ իշխանություններն ամբողջովին չհերքեն իրենց հայտարարությունները, մենք որևէ ակնկալիք չենք կարող ունենալ։ Այս համատեքստում ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրերս ԵԽԽՎ-ում արված ճառերը որևէ կոպեկ չարժեն։ Մինդեռ հստակ պետք է հայտարարել, որ նաև միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂ-ն չի եղել ու չէր կարող Ադրբեջանի մաս լինել»,-եզրափակեց Ալավերդյանը։

Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել էին Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի վերաբերյալ լսումները։ ՀՀ-ն տասը պահանջ էր ներկայացրել Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանից պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 12-ին ընդունել էր բանաձև, որը դատապարտում է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ և արձանագրում, որ տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի և Բաքվի հայատյաց քաղաքականության պատճառով։ Հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև էր ընդունվել։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աննա Բադալյան

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախԲանաձևերբռնի տեղահանումԵԽԵԽԽՎԼարիսա ԱլավերդյանՀԱԱԳԱՄԱԿ-ի դատարան

Առնչվող Նորություններ

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան․ ՔԿ

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան․ ՔԿ

22 Հուլիս 2025 14:02

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։...

Սամվել Կարապետյանի պահանջով դատարանը 9 մլն դրամի արգելանք է դրել Արսեն Թորոսյանի գույքի վրա

Սամվել Կարապետյանի պահանջով դատարանը 9 մլն դրամի արգելանք է դրել Արսեն Թորոսյանի գույքի վրա

22 Հուլիս 2025 13:16

Դատարանը բավարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի...

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին

Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայազգի գործարար Շչեպիխինի գործով մեղադրական եզրակացությունը

22 Հուլիս 2025 11:59

Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայկական ծագում ունեցող գործարար Արեգ Շչեպիխինի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Գործի նյութերն ուղարկվել են...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 5-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 22-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

21 Հուլիս 2025 21:55

Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Ըստ գործակալության՝ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է...

Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել․ ՔԿ

Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է․ ՔԿ

21 Հուլիս 2025 15:35

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է, տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է...

Ավելին
  • Լուրեր
Կրեմլն անդրադարձել է Բայդենի՝ Պուտինին «ռազմական հանցագործ» անվանելուն

Պեսկովը հուսով է, որ տարբեր հայացքները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի կապերին

22 Հուլիս 2025 15:27
ԱՆ-ն վերանայել է մանկապարտեզներում սննդի չափորոշիչները՝ երեխաների գերքաշության պատճառով

ԱՆ-ն վերանայել է մանկապարտեզներում սննդի չափորոշիչները՝ երեխաների գերքաշության պատճառով

22 Հուլիս 2025 15:24
Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 բուժվող դիմել է փախուստի․ ԶԼՄ

Երևանի «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 բուժվող դիմել է փախուստի․ ԶԼՄ

22 Հուլիս 2025 14:58
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Ադրբեջանն ուզում է ՀՀ-ի ձեռքերը ոլորելով՝ պայմանավորվածություններից հեռանալ․ Զատուլին

22 Հուլիս 2025 14:30
Վրաստանից արտաքսվել են օտարերկրացիներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

Վրաստանից արտաքսվել են օտարերկրացիներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

22 Հուլիս 2025 14:15
«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան․ ՔԿ

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» մարզասրահներին առնչվող քրեական վարույթներով ձերբակալվածներ չկան․ ՔԿ

22 Հուլիս 2025 14:02
Բայրամովը կարևորել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները

Բայրամովը կարևորել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները

22 Հուլիս 2025 14:00
Փաշինյանն աշխատանքից ազատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարին

Փաշինյանն աշխատանքից ազատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարին

22 Հուլիս 2025 13:38
Սամվել Կարապետյանի պահանջով դատարանը 9 մլն դրամի արգելանք է դրել Արսեն Թորոսյանի գույքի վրա

Սամվել Կարապետյանի պահանջով դատարանը 9 մլն դրամի արգելանք է դրել Արսեն Թորոսյանի գույքի վրա

22 Հուլիս 2025 13:16
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացու մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

22 Հուլիս 2025 12:52
ՀՀ քաղաքացիներն ամենաշատը վստահում են բանակին և եկեղեցուն․ ՄՀԻ

ՀՀ քաղաքացիներն ամենաշատը վստահում են բանակին և եկեղեցուն․ ՄՀԻ

22 Հուլիս 2025 12:32
Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին

Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայազգի գործարար Շչեպիխինի գործով մեղադրական եզրակացությունը

22 Հուլիս 2025 11:59
Ավինյանը դեմ է կաթողիկոսի դեմ արշավին, սակայն վարչական շրջաններում պատրաստվում են եկեղեցու «գրոհին»․ ԶԼՄ

Ավինյանը դեմ է կաթողիկոսի դեմ արշավին, սակայն վարչական շրջաններում պատրաստվում են եկեղեցու «գրոհին»․ ԶԼՄ

22 Հուլիս 2025 11:12
ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ գործարք կնքելով՝ «պատրաստվում է վատագույնին». Bloomberg

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ գործարք կնքելով՝ «պատրաստվում է վատագույնին». Bloomberg

22 Հուլիս 2025 11:11
Բագրատ արքեպիսկոպոսը վիրավորանքի համար դատի է տվել մի շարք գործիչների, այդ թվում՝ Ավանեսյանին և Սարգսյանին

Բագրատ արքեպիսկոպոսը վիրավորանքի համար դատի է տվել մի շարք գործիչների, այդ թվում՝ Ավանեսյանին և Սարգսյանին

22 Հուլիս 2025 11:01
Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

22 Հուլիս 2025 10:31
Թրամփը հայտնել է USAID-ում «աննախադեպ» կոռուպցիայի մասին

Թրամփը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

22 Հուլիս 2025 10:22
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2025 09:41
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 5-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2025 07:35
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ ԶԼՄ

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը․ ԶԼՄ

22 Հուլիս 2025 00:48
ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

ՌԴ արտահանվում է բացառապես ՀՀ-ում աճեցված ծաղիկ. Էկոնոմիկայի նախարարություն

22 Հուլիս 2025 00:32
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՀՅԴ-ն իրավապահ մարմիններից պահանջել է կաթողիկոսին հեռացնելու կոչերի համար Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրվարույթ

21 Հուլիս 2025 23:37
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Գազայում հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 59 000-ի

21 Հուլիս 2025 22:57
Օդեսայում Զելենսկու ավտոշարասյան վրա հրթիռային հարձակման փորձ են կատարել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուլիսի 23-ին բանակցություններ տեղի կունենան․ Զելենսկի

21 Հուլիս 2025 22:39
Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

21 Հուլիս 2025 21:55
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացի է մահացել. ԶԼՄ

21 Հուլիս 2025 21:15
Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

21 Հուլիս 2025 20:32
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Ոտնձգություն՝ եկեղեցու նկատմամբ․ Մայր Աթոռը՝ կաթողիկոսին հեռացնելու նպատակով հավաք հրավիրելու Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 19:49
Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է․ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ

21 Հուլիս 2025 19:27
Կրեմլն անդրադարձել է Բայդենի՝ Պուտինին «ռազմական հանցագործ» անվանելուն
Արտաքին քաղաքական

Պեսկովը հուսով է, որ տարբեր հայացքները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի կապերին

22 Հուլիս 2025 15:27

Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ-ի և Ադրբեջանի տարաձայնությունները խոչընդոտ չեն հանդիսանա երկկողմ հարաբերությունների համար, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել...

ԿարդալDetails
ԱՆ-ն վերանայել է մանկապարտեզներում սննդի չափորոշիչները՝ երեխաների գերքաշության պատճառով
Առողջություն

ԱՆ-ն վերանայել է մանկապարտեզներում սննդի չափորոշիչները՝ երեխաների գերքաշության պատճառով

22 Հուլիս 2025 15:24

Առողջապահության նախարարությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվ է մշակել, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Ըստ հրապարակման՝ հետազոտությունները...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ