Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում ևս երկու դիտակետի փակման մասին։
«Կողմերի շփման գծից զինաթափման և պահակակետերի դուրսբերման կապակցությամբ փակվել են երկու դիտակետեր Մարտունու և Մարտակերտի շրջաններում», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ փակել են 7 դիտակետ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Շուշայի շրջաններում։