• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2025 03:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին

Արցախ,
20 Սեպտեմբեր 2023 13:09
ShareShareShare
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին
telegram

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև 2023 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Եվլախ քաղաքում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են նաև, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանըը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ»,- նշել են աշխատակազմում։

Հայտնում են, որ, դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:

«Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,- հայտնել են նախագահի աշխատակազմից։

Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:

telegram
Tags: Արցախդադարեցնելխաղաղապահներկրակ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 31-ին

31 Մայիս 2025 07:43

Հայաստանի մարզերում մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 22-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 30-ին

30 Մայիս 2025 07:54

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Բաքվում հերքել է «տուժողի» ցուցմունքները

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Բաքվում հերքել է «տուժողի» ցուցմունքները

29 Մայիս 2025 20:58

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանտար Լևոն Մնացականյանը Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ հերքել է «տուժողի» ցուցմունքները 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերի...

Արցախի ԱԺ-ն մտադիր է նախագահի պաշտոնում վերընտրել Սամվել Շահրամանյանին

Սահմանված ժամկետում Արցախի նախագահի նոր թեկնածու չի առաջադրվել․ ԶԼՄ

29 Մայիս 2025 11:05

Մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը, սակայն թեկնածու չի առաջադրվել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան իր...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 28-ին

28 Մայիս 2025 07:39

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր...

Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով

Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով

28 Մայիս 2025 00:30

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մայիսի 26-28-ը կազմակերպվել է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով, հայտնում է Մայր...

Ավելին
  • Լուրեր
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

31 Մայիս 2025 23:06

Արամ Ա-ն Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

31 Մայիս 2025 22:56
Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

31 Մայիս 2025 22:21
Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը

Կեղծ փաստաթղթերով փորձել են Հայաստան ներմուծել 190 ցուլ․ ՍԱՏՄ

31 Մայիս 2025 21:37
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

31 Մայիս 2025 21:22
Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Հայաքվե»-ն դիմել է դատախազություն՝ եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

31 Մայիս 2025 20:45
Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55
Կուրսկում փնտրում են առնվազն 200 մարդու, ովքեր անհետացել են Ուկրաինայի ներխուժումից հետո

Կուրսկի մարզի 576 բնակչի գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն

31 Մայիս 2025 18:33
Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

31 Մայիս 2025 16:42
Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

31 Մայիս 2025 16:16
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

31 Մայիս 2025 15:57
Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

31 Մայիս 2025 15:48
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը կտրականապես մերժել է Արևմուտքի պահանջները

31 Մայիս 2025 15:31
ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00
Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

31 Մայիս 2025 14:32
Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

31 Մայիս 2025 14:13
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

31 Մայիս 2025 13:51
Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34
Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

31 Մայիս 2025 11:59
Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

31 Մայիս 2025 11:18
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

31 Մայիս 2025 10:21
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 31-ին

31 Մայիս 2025 07:43
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն
Սպորտ

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր» (Իտալիա) հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Մյունխենի «Ալյանս...

ԿարդալDetails
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը
Աշխարհում

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է ռուսաց լեզվի, պատմության և օրենսդրության քննություններից ազատել այն միգրանտներին, ովքեր երկրում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ