Ֆրանսիական France 2 հեռուստաալիքով օգոստոսի 31-ին կայանալիք հայկական մշակույթի երեկոն հանրության ուշադրությունը կհրավիրի շրջափակված Արցախի վրա, հայտնում է հեռուստաալիքի կայքը։
«Միսաք Մանուչյանից մինչև Շառլ Ազնավուր, կարտացոլվի հայերի ողջ ներդրումը ֆրանսիական մշակույթի մեջ»,- ասում են կազմակերպիչները։
Համերգին ելույթ կունենան Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սերգեյ Խաչատրյանը, Սիմոն Աբգարյանը և հայազգի այլ արտիստներ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 29-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 29-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...