Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի վաճառքի ամենաբարձր թույլատրելի գները։
Ըստ այդմ՝ լոլիկի համար ամենաբարձր թույլատրելի գին է սահմանվել 700 դրամը, չերրի տեսակի համար՝ 1000 դրամը, վարունգի համար՝ 500 դրամը, նազրվանի համար՝ 650 դրամը, պղպեղի համար 700 դրամը, իսկ խաղողի համար՝ 1200 դրամը»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։