Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բաքուն խախտել է հրադադարի ռեժիմը։ Հայկական կողմը կորուստներ չի կրել, հավելել է նախարարությունը։
«Հունիսի 8-ին՝ ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք»,- ասված է հայտարարությունում։
Ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Գերատեսչությունից նշում են, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարությունում։
ԶԼՄ-ն հայտնել է, թե փակ նիստում ի՞նչ հարցեր են քննարկվել Շահրամանյանի հետ
Արցախի ներկայացուցչությունում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի...