ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք, ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Նշվում է, որ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Բացի այդ, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։
Զախարովան խուսափել է պատասխանել Հայրենական պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացման՝ ՌԴ արձագանքի մասին հարցին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կտրուկ է պատասխանել հայ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում արձագանքել ադրբեջանցիների կողմից Հայրենական...