• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Հուլիս 2025 01:03
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Լաչինի միջանցքը նման պայմաններով չի օգտագործվի արցախյան կողմից․ Վարդանյան

Արցախ,
26 Ապրիլ 2023 23:57
ShareShareShare
Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն բարեգործական կազմակերպությունները․ Վարդանյան
telegram

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արցախյան կողմից չի օգտագործվի այնտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու պայմանով:

Իր Telegram – ալիքում արված գրառման մեջ նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հերթական խախտումն էլ ավելի է սրել իրավիճակն Արցախի շուրջ։ «Այս կապակցությամբ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, որոնց ընթացքում քննարկել ենք արտակարգ օրակարգն ու գործողությունների ծրագիրը և հստակեցրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը», – գրել է Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արցախցիների հետ, որոնց ընթացքում համատեղ քննարկել են առանցքային մարտահրավերները և ձևավորել հիմնական պահանջները խաղաղապահների հրամանատարության, Արցախի և Հայաստանի ղեկավարության, ինչպես նաև միջազգային հանրության նկատմամբ:

«Արցախի երիտասարդության նախաձեռնող խումբը ձևավորել և արձանագրել է գործողությունների ծրագիր, եթե Ադրբեջանը պատրաստ չէ վերադառնալ եռակողմ հայտարարության տառին և ոգուն, որին ես լիովին աջակցում եմ իմ կողմից», – հայտարարել է նախկին պետնախարարը:

Նա տեղեկացրել է, որ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Արցախի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում մշակվել է «ընդհանուր դիրքորոշում իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Արցախի ժողովրդի շահերի միանշանակ պաշտպանությանն ուղղված քայլերի վերաբերյալ»: Վարդանյանի խոսքով՝ բանակցություններ են անցկացվել նաև հանրապետության և Արցախի անվտանգության խորհրդի ղեկավարների հետ, «որոնց շրջանակներում ևս մեկ անգամ վերահաստատվել են բնակիչների միասնական սկզբունքներն ու գիծը՝ մենք մեր հողի վրա ենք, մենք ոչ մի տեղ չենք գնա և չենք հրաժարվի դրանից»:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացված է Արցախի ժողովրդի և քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, նաև նշվում է, որ մենք սպասում ենք կոնկրետ քայլերի նրանց կողմից միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Նման պայմաններով միջանցքը մեր կողմից չի օգտագործվի։ Ոչ մի փոխզիջում այս հարցում չի կարող լինել։ Ուղիղ և ազատ մուտքը Հայաստան՝ առանց որևէ սահմանափակման, մեր անփոխարինելի պայմանն է։ Մենք ամեն ինչ անելու ենք մեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար», – ընդգծել է նա։

Նախկին պետնախարարի խոսքով, եթե ոչինչ չփոխվի՝ ո՛չ ռուսական խաղաղապահ զորախմբի, ո՛չ միջազգային հանրության մոտ, արցախյան կողմն իրեն իրավունք է վերապահում «գործել՝ ելնելով մեր համաքաղաքացիների օրինական շահերից և մեր ունեցած խաղաղ և այլ միջոցներով»: «Կոնկրետ թեզերը հասցվել են բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, մենք ակնկալում ենք նրանց արձագանքը։ Միաժամանակ մեկնարկում ենք հանրային քննարկումները բոլոր շահագրգիռ և առողջ ուժերի հետ ինչպես Արցախում, այնպես էլ դրսում», – եզրափակել է  Վարդանյանը։

Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։

telegram
Tags: ԱրցախՌուբեն Վարդանյանռուսական խաղաղապահ զորախումբ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36

Հայաստանի մարզերում հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ

26 Հուլիս 2025 20:15

Արցախում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր, Ադրբեջանը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում այն մարելու ուղղությամբ, հայտնել է Արցախի մշակույթի նախկին նախարար,...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 26-ին

26 Հուլիս 2025 07:42

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Կիպրոսում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է զոհվել

Արցախում շարունակվում են անտառային հրդեհները

25 Հուլիս 2025 17:32

Օկուպացված Արցախում շարունակվում են անտառային հրդեհները, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակման՝ կրակն Ակնայում (բնակավայրի ադրբեջաներեն անվանումը՝ Աղդամ) շարունակվում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 25-ին

25 Հուլիս 2025 07:40

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 24-ին

24 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24
Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

Եվրոպայի պատանեկան բռնցքամարտի առաջնությունում Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ

27 Հուլիս 2025 23:30
Իսրայելի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը հունիսին մահափորձ էր պլանավորել իր դեմ

27 Հուլիս 2025 22:46
Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ծանրամարտի պատանիների ԵԱ․ Ռաֆիկ Դարմոյանը և Նատալյա Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիրներ

27 Հուլիս 2025 21:41
Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

Յանա Եգորյանը նվաճել է սուսերամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը

27 Հուլիս 2025 20:51
«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

«Արցախ» ջազ նվագախումբը բացօթյա համերգ կտա Երևանում

27 Հուլիս 2025 19:25
Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել տղայի դին

27 Հուլիս 2025 17:18

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կդառնա իր նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժի ղեկավարը․ Նարեկ Կարապետյան

27 Հուլիս 2025 16:36
Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը

27 Հուլիս 2025 16:01
«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

«Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է». Նիկոլ Փաշինյան

27 Հուլիս 2025 15:30
Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Ազատի ջրամբարում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

27 Հուլիս 2025 14:35
Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

Իսրայելական բանակը Գազայի երեք բնակավայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադար է հայտարարել

27 Հուլիս 2025 13:56
«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է․ Խամենեիի ավագ խորհրդական

27 Հուլիս 2025 12:40
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները

27 Հուլիս 2025 12:00
«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

«Համերաշխություն չկա» և «խաղաղության հաստատում»․ քաղաքացիները՝ ՀՀ-ում կարևոր խնդիրների մասին

27 Հուլիս 2025 11:00
Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

27 Հուլիս 2025 10:25
Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

Ով է հիշում՝ ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն մայրուղիները հեղափոխությունից առաջ․ Փաշինյան

27 Հուլիս 2025 10:12
«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

«Վարդավառ». ծագումնաբանություն, արարողակարգ, տոնակատարություն

27 Հուլիս 2025 09:30
Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

Այսօր Հայաստանում նշում են ավանդական «Վարդավառը»

27 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 27-ին

27 Հուլիս 2025 07:36
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր
Սպորտ

Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը. Լևոն Արոնյան

28 Հուլիս 2025 00:42

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր...

ԿարդալDetails
ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ
Աշխարհում

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շուրջ

28 Հուլիս 2025 00:24

Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև շրջանակային առևտրային համաձայնագիր կնքվել  հուլիսի 27-ին՝ սահմանելով 15% ներմուծման մաքսատուրք ԵՄ ապրանքների մեծ մասի վրա,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ