• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2025 23:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Այսօր «բնապահպաններ», վաղը՝ «բժիշկներ», մյուս օրը՝ «հեծանվորդներ». Ադրբեջանը փորձում է ջարդել տնտեսության մեջքը. Բաբայան

Արցախ,
13 Դեկտեմբեր 2022 11:31
ShareShareShare
Այսօր «բնապահպաններ», վաղը՝ «բժիշկներ», մյուս օրը՝ «հեծանվորդներ». Ադրբեջանը փորձում է ջարդել տնտեսության մեջքը. Բաբայան
telegram

Բացի այն, որ Ադրբեջանն ուզում է բնապահպանական խնդրի շղարշի տակ միջազգային հանրությանը հրամցնել ակնհայտ սխալ իրողություն, նաև հստակ ծրագիր ունի «կոտրել» Արցախի տնտեսության մեջքը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի ժ/պ Դավիթ Բաբայանը՝ ներկայացնելով իրավիճակը Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհին, որը դեկտեմբերի 12-ի ժամը 10:30-ից սկսած՝ փակել են մի խումբ ադրբեջանցիներ:

Ըստ նախարարի ժ/պ-ի՝ ակնհայտ է, որ չկա որևէ բնապահպանական խնդիր, պարզապես ադրբեջանցիները ցանկանում են զրկել Արցախին կարևորագույն ենթակառուցվածքից, ինչպիսին Կաշենի լեռնահանքային համալիրն է` «Բեյզ Մեթըլս» շահագործող ընկերությամբ:

«Նրանք փորձում են այդպիսով կաթվածահար անել այդ կազմակերպությունը, իսկ դա մեր պետական բյուջեի կարևոր եկամտի աղբյուրներից մեկն է: Մենք գործ ունենք լավ կազմակերպված սադրանքի հետ. Ադրբեջանի տարբեր քաղաքներից ու գյուղերից մարդկանց, երեխաների են բերել, որոնք երևի այդտեղ չեն էլ ապրում, թատրոնի բեմադրություն են սարքել»,- ասաց նախարարի ժ/պ-ն:

Չնայած արցախահայերի համատարած վրդովմունքի, որն անշուշտ հիմնավոր է ըստ Բաբայանի, պետք է սառնասրտություն պահպանել և կշռադատված մոտեցում ցուցաբերել:

«Սա կենացների ու էմոցիաների դաշտ չէ: Հասկանում ենք մեր բնակչության վրդովմունքը, քանի որ այն ինչ անում է Ադրբեջանը, խայտառակություն է, միևնույն ժամանակ չպետք է սադրանքների զոհ դառնանք, որովհետև ի դեմս Ադրբեջանի ունենք մի երկիր, որը հենց դա է ուզում»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի մեր կողմից որևէ կորուստ չլինի: Ահա թե ինչու, նրա խոսքով, ցանկալի չէ հավաքվել տեղում՝ ի պատասխան ադրբեջանական ցուցարարների գործողությունների:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների գործողություններին, ապա Բաբայանի խոսքով՝ փորձ է արվում իրավիճակը կայունացնել ռուս խաղաղապահների հետ միասին:

«Առանց ռուս խաղաղապահ առաքելության անհնարին է այս հարցը կարգավորել: Սակայն ի դեմս Ադրբեջանի մենք գործ ունենք մանիպուլյատոր երկրի հետ, երկիր, որն ատելությամբ է լի և՛ հայության, և՛ ռուսների նկատմամբ, անհարգալից վերաբերմունք ունի միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ աշխատանքները ճանապարհը բացելու ուղղությամբ շարունակվում են:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է, կրում է իր մեջ ցեղասպան քաղաքականություն, միջազգային նորմերի կոպիտ խախտում: Դա բռնաճնշում է Արցախի նկատմամբ՝ մարդասիրական, իրավական, քաղաքական իմաստներով և լուրջ ու բիրտ հարված՝ ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը լուծելու նպատակով ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրվել, որտեղ որոշվել է նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: ԱԳՆԱդրբեջանԱրցախԴավիթ ԲաբայանԱԳՆ

Առնչվող Նորություններ

Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

21 Հուլիս 2025 14:35

2025 թվականի հուլիսի 23-ից սկսած՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կկարողանան այցելել Արցախ ինչպես անձնական տրանսպորտային միջոցներով, այնպես էլ զբոսաշրջային խմբերի կազմում՝...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 20-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ

19 Հուլիս 2025 21:19

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը

18 Հուլիս 2025 22:36

ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը, հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Շեշտվում է, որ ՔԿ-ն...

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

18 Հուլիս 2025 14:04

Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջկուսակցական առաջարկ, հայտնել է «Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան»...

Ավելին
  • Լուրեր
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՀՅԴ-ն իրավապահ մարմիններից պահանջել է կաթողիկոսին հեռացնելու կոչերի համար Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրվարույթ

21 Հուլիս 2025 23:37
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել

Գազայում հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 59 հազարի

21 Հուլիս 2025 22:57
Օդեսայում Զելենսկու ավտոշարասյան վրա հրթիռային հարձակման փորձ են կատարել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուլիսի 23-ին բանակցություններ տեղի կունենան․ Զելենսկի

21 Հուլիս 2025 22:39
Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

Մոսկվայում ապօրինի միգրացիայով զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ է ձերբակալվել

21 Հուլիս 2025 21:55
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացի է մահացել. ԶԼՄ

21 Հուլիս 2025 21:15
Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Հայկ Խլոյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

21 Հուլիս 2025 20:32
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Ոտնձգություն եկեղեցու նկատմամբ․ Մայր Աթոռը՝ կաթողիկոսին հեռացնելու նպատակով հավաք հրավիրելու Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 19:49
Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է․ ՀԷՑ մամուլի խոսնակ

Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է․ ՀԷՑ մամուլի խոսնակ

21 Հուլիս 2025 19:27
Թրամփը վիճաբանել է Դաշնային պահուստային համակարգի հետ 2,5 միլիարդ դոլարի «շքեղ» շենքի վերանորոգման շուրջ

Թրամփը վիճաբանել է Դաշնային պահուստային համակարգի հետ 2,5 միլիարդ դոլարի «շքեղ» շենքի վերանորոգման շուրջ

21 Հուլիս 2025 18:33
Դավիթ Ղազինյանին ազատելու մասին տեղեկություն չկա․ ՀԷՑ մամուլի խոսնակ

Դավիթ Ղազինյանին ազատելու մասին տեղեկություն չկա․ ՀԷՑ մամուլի խոսնակ

21 Հուլիս 2025 18:01

Էրդողանը վստահ է, որ Ալիևի հետ միասին կլուծեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը

21 Հուլիս 2025 17:42
Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

21 Հուլիս 2025 17:04
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

21 Հուլիս 2025 16:48
Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է դպրոցի տարածքի. կա առնվազն 19 զոհ

Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է դպրոցի տարածքի. կա առնվազն 19 զոհ

21 Հուլիս 2025 16:44
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Հուլիս 2025 16:17
Պեսկովն ընդգծել է Ադրբեջանում ռուսների նկատմամբ հարգանքի կարևորությունը

Պեսկովն ընդգծել է Ադրբեջանում ռուսների նկատմամբ հարգանքի կարևորությունը

21 Հուլիս 2025 16:06
Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել․ ՔԿ

Խորխոռունու սպանության մեղադրյալ Սասուն Առուշանյանը կալանավորվել է երկու ամսով․ ՔԿ

21 Հուլիս 2025 15:35
Չելյաբինսկում սկանդալ է հասունանում «Ռուսական համայնքի» շուրջ

Չելյաբինսկում սկանդալ է հասունանում «Ռուսական համայնքի» շուրջ

21 Հուլիս 2025 14:56
Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

21 Հուլիս 2025 14:35
ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Փաուելին կասկածում են 2,5 միլիարդ դոլարի կոռուպցիայի մեջ

ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Փաուելին կասկածում են 2,5 միլիարդ դոլարի կոռուպցիայի մեջ

21 Հուլիս 2025 14:24
Վարչապետի մամուլի քարտուղարից գողացել են 50 հազար դոլարի զարդեր և այլ իրեր․ ԶԼՄ

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը․ վարչապետի խոսնակ

21 Հուլիս 2025 14:11
Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05
«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

21 Հուլիս 2025 12:59
Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

21 Հուլիս 2025 12:24
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Կայուն խաղաղություն Բաքվի հետ» ու «հաղորդակցությունների բացում՝ օգուտով և առանց զոհերի». Սամվել Կարապետյանի տեսլականը

21 Հուլիս 2025 11:37
Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

21 Հուլիս 2025 11:22
Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 10:45
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի. ԶԼՄ

Գազայում շուրջ 85 մարդ է զոհվել սննդի սպասման կետում

21 Հուլիս 2025 10:39
Ուղիղ․ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարչի կարգավիճակով ՀԷՑ-ում է

Ուղիղ․ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարչի կարգավիճակով ՀԷՑ-ում է

21 Հուլիս 2025 10:38
Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում եռօրյա ծովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում եռօրյա ծովային զորավարժություններ կանցկացնեն

21 Հուլիս 2025 10:10
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան
Քաղաքականություն

ՀՅԴ-ն իրավապահ մարմիններից պահանջել է կաթողիկոսին հեռացնելու կոչերի համար Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրվարույթ

21 Հուլիս 2025 23:37

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և...

ԿարդալDetails
Իսրայելի կողմից Գազայում օդային հարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել
Աշխարհում

Գազայում հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 59 հազարի

21 Հուլիս 2025 22:57

Առնվազն 59 հազար պաղեստինցի Է զոհվել Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին անկլավում զինված հակամարտության սրման սկզբից ի վեր, հայտնում է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ