Գործարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին Վարդանյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
Վարդանյանը նշել է, որ հիմնական քննարկումն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:
«Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում»,- գրել է նա: