Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի ԱՄՆ։ Նա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք համաժողովի հիմնական բանախոսն է լինելու, որը կազմակերպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում։
Արցախի ԱԳՆ ղեկավարը, ինչպես հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, կանցկացնի քաղաքական խորհրդակցություններ, կմասնակցի կոնգրեսականների ճեպազրույցներին, կլոր սեղաններին՝ վերլուծական կենտրոններում, ինչպես նաև դասախոսություններ կկարդա մի շարք ուսումնական հաստատություններում և հանդիպումներ կունենա հանրային գործիչների հետ։
«Բաբայանի մասնակցությունն իրադարձություններին, ըստ ANCA-ի ղեկավարի, կարող է նշանակալից ներդրում դառնալ Արցախի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության հարցերում Միացյալ Նահանգների կառուցողական ներդրման գործում»,- ասել է Ամբարյանը։
ANCA միջոցառմանը Դավիթ Բաբայանը հանդես կգա նաև Արցախի անվտանգության և անկախության վերաբերյալ զեկուցմամբ։
ԼՂ-ն հրաժարվել է Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում․ Միրզոյան
Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը հրաժարվել է Սոֆիայի հանդիպումից, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ԱԳ...