Ռուսաստանը որևէ կերպ չի արձանագրել կողմերի միջև հետագա երկխոսություն վարելու անհամատեղելիությունը կամ անհնարինությունը։ Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 12-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի ՝ Բրատիսլավայում կայացած հանդիպումը և դրան հաջորդած երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարությունները։
Զախարովան նշեց, որ կարծում է՝ կողմերն այդ մասին չեն էլ հայտարարել։
«Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է։ Այլ կերպ չէր լինի նաև բանակցային գործընթաց»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի այդ երկխոսության շարունակմանը՝ ի նպաստ Արցախյան հակամարտության կարգավորմանը։
«Կանենք ամեն ինչ, որպեսզի երկխոսությունը շարունակվի կառուցողական և կողմերը կարողանան գտնեն ընունելի լուծումներ»,- նշել է Զախարովան։
«Ինչպես գիտեք, չնայած դիրքորոշումների տարբերությանը, և այսպես կոչված, կարմիր գծերին, արդեն եղել են երկխոսության և փոխգործակցության օրինակներ այն ոլորտներում, որտեղ հաջողվել է հասնել փոխըմբռնման։ Մասնավորապես, խոսքը լրագրողների խմբերի փոխանակման մասին է»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ միջնորդների դերն այստեղ նույնպես շատ կառուցողական էր և դա ոչ թե մարտավարության փոփոխություն է, այլ, միգուցե, պարզապես գոյություն ունեցող մեխանիզմների ակտիվացում, որոնք գործադրվում են միջնորդների կողմից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողները եղել են Ադրբեջանում, իսկ ադրբեջանցի լրագրողները ՝ Հայաստանում և Արցախում:
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 30-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...