Յուրաքանչյուր արցախցու համար Հայրենիքի պաշտպանությունը ամենավեհ, ամենակարևոր առաքելություններից մեկն է: Այս մասին հունվարի 28-ին Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ բնական ու օրինաչափ է, որ Հայոց բանակի կազմավորման օրը համընկել է Հայրենյաց պաշտպանի օրվա հետ: «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հենց այս տոնի միջոցով կապված է իր երկրի, իր սահմանների պաշտպանության հետ»- ավելացրել է ԱՀ ԱԺ նախագահը:
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական. Արցախի պահպանության կոմիտե
Շուշին եղել է, կա և լինելու է հայկական, ասված է Արցախի պահպանության կոմիտեի հայտարարության մեջ: «1992 թվականի այս օրը հայ...