Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ ևս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի՝ ա նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակն Արցախում 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ, Արցախում կատարվել է 2522 թեստավորում: